Գեղամ Բեգջանյան
Գեղամ Բեգջանյան (), հայ քանդակագործ։
Գեղամ Բեգջանյան | |
---|---|
Պատկեր:72659883 2700087133344746 62466601353478144 n.jpg | |
Ի ծնե | Գեղամ |
Ծննդավայր | Վանաձոր |
Քաղաքացիություն | հայ |
Ազգություն | հայ |
Մայրենի լեզու | հայերեն |
Կրթություն | բարձրագույն |
Մասնագիտություն | քանդակագործ |
Կենսագրություն
խմբագրելԳեղամ Բեգջանյանը ծնվել է 1989 թվականի հուլիսի 4-ին Վանաձորում։ Սովորել է Վանաձորի Իսակովի անվան թիվ 23 միջնակարգ դպրոցում։ Ուսումը շարունակել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի կերպարվեստ և գծագրություն բաժնում։ Ապա ընդունվել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության բաժնի բակալավրիատ, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է ակադեմիայի մագիստրատուրայում։
Գործունեություն
խմբագրել2019 թվականի հոկտեմբերի 26-ին Վանաձորում՝ քաղաքի օրվա առթիվ, տեղի է ունեցել Բեգջանյանի «Զորավար Անդրանիկ» արձանի բացումը։ Քանդակը տեղադրված է Վանաձորի արհեստական լճերի դիմաց։ Քանդակի բարձրությունը՝ պատվանդանով հանդերձ, 7 մետր է, որից բուն քանդակի բարձրությունը 3 մետր է, պատվանդանինը՝ 4 մետր։ Քանդակի նյութը բրոնզ է, իսկ պատվանդանինը՝ քար[1]։
Մինչ այդ՝ 2018 թվականի մայիսի 12-ին, կայացել է հուշարձանի էսքիզ-մակետի մրցույթը, որտեղ հաղթող է ճանաչվել Գեղամ Բեգջանյանի առաջարկած էսքիզը[2]։ Զորավար Անդրանիկը հայ ժողովրդի հզորության խորհրդանիշներից է,ուստի քանդակը ուղված է ազգի ինքնության պահպանմանը[3]։
Բեգջանյանի աշխատանքները պարբերաբար ներկայացվում են տարբեր ցուցահանդեսներում[4]։
Պարգևներ և շքանշաններ
խմբագրելԶորավար Անդրանիկի բրոնզաձույլ քանդակի համար` Գեղամ Բեգջանյանը արժանացել է «Զորավար Անդրանիկ» մեդալի, որը հեղինակին շնորհվել է քանդակի բացման արարողության ժամանակ[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայտնի է՝ ինչ տեսք է ունենալու Զորավար Անդրանիկի 7 մետրանոց բրոնզաձույլ հուշարձանը». Sputnik Armenian. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Զորավար Անդրանիկի հուշարձանի էսքիզ-մակետների մրցույթի հաղթողը». armday.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Վանաձորում կտեղադրվի Զորավար Անդրանիկի բրոնզաձույլ հուշարձանը». armenpress.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ myHost.am; http://myHost.com. «Վանաձորցի գեղանկարիչների կտավներում մտորումներ են երկրի մասին (տեսանյութ)». loritv.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|last2=
- ↑ «Զորավարի ևս մեկ հուշարձան, այս անգամ Վանաձորում» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.