Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գեղամ Ալեքսանյան (1962, Հայաստան), հայ նկարիչ, ով 2004 թվականից ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում[1]։

Գեղամ Ալեքսանյան
Ծնվել է1962
ԾննդավայրՀայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Գեղամը ծնվել է 1962 թվականին Հայաստանում։ Նկարչություն սովորել է Արմեն Աթայանի մոտ։ 1984 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության նկարիչների արհմիության անդամ[2][3]։ 2004 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ 2005 թվականին Լոս Անջելեսի Seyhoun պատկերասրահում բացվել է Ալեքսանյանի առաջին անհատական ցուցահանդեսը։ Նրա գործունեությանն են անդրադարձել ամերիկյան տարբեր հրատարակչություններ, այդ թվում՝ Art Business News-ը, Times Square[4][5]:

2011 թվականին Artexpo Նյու Յորքում Գեղամ Ալեքսանյանի «Վերջին լույս» (2000) կտավը ճանաչվել է որպես Մարտի 16-ի հաղթող աշխատանք[2]։ Նախքան ԱՄՆ տեղափոխվելը Գեղամ Ալեքսանյանի գործունեությանն են անդրադարձել նաև հայաստանյան մի շարք հրատարակչություններ[6][7]։

Ալեքսանյանի կտավները գտնվում են Le Vernissage պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Contemporary Art and Art Criticism in the Armenian Diaspora
  2. 2,0 2,1 Artwork of the Day: The Last Light, Gegham Aleksanyan
  3. Artists Trade Union of Russia
  4. «Gegham Aleksanyan». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
  5. Web Sites Illuminate Unknown Artists
  6. Բաբայան, Գայանե. «Արվեստի կապո՜ւյտ - բարձր թռչունը». Մշակույթ. Ժամանակի ուղեկից. 19 ապրիլի 2003, էջ 15. Babayan, Gayane. "The High, Blue Bird of Art." Culture. The Time Companion. April 19, 2003, page 15.
  7. Բաբայան, Գայանե. «Ես պարզապես անկեղծ եմ». Առավոտ. 26 նոյեմբերի 2002. Babayan, Gayane. "I am Simply Frank." Morning. November 26, 2002.