Գեզագարդ, հերբիցիդ, որի ազդող նյութը պրոմետրինն է։ Թողարկվում է 500 գ/լ խտացված էմուլսիայի ձևով։ Կիրառվում է միամյա միաշաքիլային և երկշաքիլային մոլախոտերի ոչնչացման համար՝ սրսկումների ձևով։ Պատրաստուկի ծախսի չափաքանակը (լ/հա) կարտոֆիլի դաշտի համար (տնկումից հետո մինչև մշակաբույսի ծլելը)՝ 3,0-5,0, գազարի (մինչև մշակաբույսի ծլելը կամ 1-2 իսկական տերևի փուլում)՝ 2,0-3,0: Մշակումների առավելագույն քանակը՝ 1 անգամ։ Կարտոֆիլն օգտագործել մշակումից 3 ամիս, իսկ գազարը՝ 4 ամիս հետո:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։