Հուրի Գեբեշյան (անգլ.՝ Houry Gebeshian, հուլիսի 27, 1989(1989-07-27), Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), հայ-ամերիկյան սպորտային մարմնամարզուհի։

Հուրի Գեբեշյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 27, 1989(1989-07-27) (34 տարեկան)
ԾննդավայրՔեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԱյովայի համալսարան, Wake Forest School of Medicine?, Newton North High School? և Wake Forest University?
Մասնագիտությունսպորտային մարմնամարզիկ
 Houry Gebeshian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հուրի Գեբեշյանը ծնվել է 1989 թվականի հուլիսի 27-ին Մասսաչուսեթսի Քեմբրիջում, Քրիստինե Աբրահամյանի և Հակոբ Գեբեշյանի ընտանիքում։ 2007 թվականին ավարտել է Նյուտոնի Հյուսիսային ավագ դպրոցը[1]։

Հուրի Գեբեշյանը 2011 թվականին ավարտել է Այովայի համալսարանը, և ստացել է մարմնակրթական վերապատրաստման բակալավրի աստիճան։ 2012 թվականին վնասվածք է ստացել և չի կարողացել մասնակցել 2012 թվականի Օլիմպիական խաղերին, թողել է սպորտը[2] և բժիշկ դառնալու մտադրությամբ ընդունվել Ուեյք Ֆորեսթի բժշկական դպրոց (անգլ.՝ Wake Forest School of Medicine)։ Ավարտել է 2014 թվականին, ստացել բժշկական գիտությունների վարպետի աստիճան[3] և այժմ աշխատում է Օհայոյի Քլիվլենդի հիվանդանոցում։

Հուրի Գեբեշյանը ԱՄՆ և Հայաստանի կրկնակի քաղաքացի է։

Միջազգային ելույթներ Հայաստանի դրոշի ներքո խմբագրել

2011 թվականին ներկայացրել է Հայաստանը սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնություն[4], 2015 թվականի սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը[5] և 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերին[2] ։ Նա 2008-2011 թվականների Այովայի մարմնամարզական խմբի (անգլ.՝ Iowa Hawkeyes) անդամ էր[6]։

2015 թվականի Գլազգոյում աշխարհի առաջնության ժամանակ Հուրի Գեբեշյանը 51,965 միավոր արդյունքով 99 մասնակիցների շարքում 68-րդ տեղն է գրավել և հայտնվել էր 11-րդ տեղում, ինչ էլ նրան օլիմպիական նախնական ուղեգիր է ստացել[7]։

  Ես շոկի մեջ էի, երբ մարզիչ Հակոբ Սերոբյանն ինձ հայտնեց, որ ես առաջին մարզուհին եմ լինելու, ով Օլիմպիական խաղերում ներկայացնելու է Հայաստանը։ Ես չգիտեի, որ ոչ մի հայ մարզուհի այդ մակարդակի մրցաշարում չի մրցել։ Ինձ համար մեծ պատիվ է, և ես օրհնված եմ, որ ունեմ Հայաստանը ներկայացնելու այս հնարավորությունը, և ես պատրաստվում եմ լավ ներկայացնել[2]։
- Հուրի Գեբեշյան
 

Հետաքրքիր խմբագրել

2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի իր մրցելույթներից հետո Հուրի Գեբեշյանը համբուրում է մարզական գործիքները, քանի որ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերն իր վերջին մրցումներն են։

  Մարմնամարզությունը ինձ շատ բան է տվել, և ինձ մնում է միայն շնորհակալ լինել այս մարզաձևին[8]։
- Հուրի Գեբեշյան
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. [1].
  2. 2,0 2,1 2,2 «Հուրի Գեբեշյան. օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին և միակ աղջիկ մարմնամարզիկը». wnews.am. 2016 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  3. [2].
  4. [3] Արխիվացված 2015-04-19 archive.today.
  5. 6th European Men'sandWomen's ArtisticGymnastics Individual Championships Women's All-Around Final Արխիվացված 2016-07-05 Wayback Machine.
  6. [4](չաշխատող հղում).
  7. Արամ Ուգուջյան (14:03 - 18.Ապրիլ.2016). «Հուրի Գեբեշյանն Հայաստանին օլիմպիական 18-րդ ուղեգիրն է պարգևում». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  8. «Օլիմպիական խաղերն իմ վերջին մրցումներն են. Հուրի Գեբեշյան». hetq.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.