Գարեջրային ջրհեղեղ, ջրհեղեղ 1814 թվականի հոկտեմբերի 17-ին Լոնդոնի Սուրբ Էգիդի ծխական համայնքում։ Թոթենհեմ Քորթ Ռոուդ փողոցի վրա[1][2] գտնվող «Մո ընդ Քոմփանի Բրյուերի» գարեջրագործարանում[2] պայթեց 610 հզ լիտր տարողությամբ մի ցիստեռն, որն առաջացրեց շենքում մնացած բաքերի շղթայական ոչնչացումը։ Արդյունքում գրեթե 1.5 մլն լիտր գարեջուր լցվեց փողոցներ։ Գարեջրի ալիքն ավերեց 2 տուն և «Tavistock Arms» փաբի պատը՝ դրա բեկորների տակ թողնելով բարմենին[3]։

Գարեջրային ջրհեղեղ
Տեսակջրհեղեղ
ՎայրՍուրբ Էգիդի ծխական համայնք
ՏեղադրանքSt Giles in the Fields?, Horse Shoe Brewery? և Լոնդոն
ԵրկիրՄեծ Բրիտանիա
Տարեթիվհոկտեմբերի 17, 1814
Զոհվածներ9
Պատճառգարեջրի ցիստեռնի պայթյուն
Քարտեզ
Քարտեզ

Գարեջրագործարանը տեղակայված էր Սուրբ Էգիդի ծխական համայնքի ետնախորշերի աղքատ տների շրջակայքում, որտեղ ընտանիքներն ապրում էին նկուղային տարածքներում, որոնք արագ լցվում էին գարեջրով։ Արդյունքում զոհվեց 9 մարդ․ 8-ը խեղդվեց, մեկն էլ մահացավ ալկոհոլային թունավորումից[1]։

Որոշ զոհվածների հարազատներ նրանց մարմինները ցուցադրության հանեցին իրենց տներում և հետաքրքրասերներից գումարներ հավաքեցին։ Այդպիսի ցուցադրություններից մեկի ժամանակ այնքան մեծ ամբոխ հավաքվեց, որ հատակը չդիմացավ և ամբոխն ընկավ դեռևս գարեջրով լցված նկուղ[4]։

Պատահարը քննվեց դատարանում, սակայն և՛ դատավորը, և՛ երդվյալները գտան, որ պատահարն առաջացել է անհաղթահարելի ուժի ներգործության արդյունքում, որի համար ոչ ոք չպետք է պատասխանատվություն կրի։ Ընկերությունը գարեջրի կորստի պատճառով ծանր ֆինանսական իրավիճակում հայտնվեց․ ընդ որում վնասի զգալի մասը վճարված հարկերն էին։ Սակայն ձեռնարկատերերը Խորհրդարանի միջոցով հասան վճարված հարկերի փոխհատուցման, որը հնարավորություն տվեց վերջիններիս պահպանել ընկերությունը[5]։

1922 թվականին գարեջրագործարանն ավերեցին։ Նրա վայրում այժմ գտնվում է «Դոմինիոն» թատրոնը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Rennison, Nicholas (2 November, 2006). The Book of Lists: London. Canongate Books Ltd. ISBN 9781841956763.
  2. 2,0 2,1 Greenberg, Michael I. Disaster!: A Compendium of Terrorist, Natural, and Man-made Catastrophes. Jones & Bartlett Publishers. էջ 156. ISBN 0763739898.
  3. London Beer Flood at Expages.com (archived version)
  4. Пивное наводнение
  5. Industries: Brewing Արխիվացված 2014-10-19 Wayback Machine (British History Online) accessed 10 January 2009

Արտաքին հղումներ խմբագրել