Գարեգին Թիրյաքյան

հայ բժիշկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թիրյաքյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գարեգին Թիրյաքյան (? - 1915), հայ դեղագործ։

Գարեգին Թիրյաքյան
Ծնվել է1915
Մահացել է1915
Ազգությունհայ
Մասնագիտությունդեղագործ
ԱշխատավայրԵդե­սի­ա­յի հի­վան­դա­նո­ց

Կենսագրություն խմբագրել

Ունեցել է բարձրագույն դեղագործական կրթություն։ Եղել է դեղագործ։ Ապրել և աշխատել է Եդեսիայում (Ուրֆա)։ 1898 թվականին Եդեսիայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ նշանակված շվեյ­ցա­րա­ցի բժիշկ Հերման Քրիստի օրոք եղել է այդ հիվանդանոցի դեղագործը։ 1915 թվականին՝ Մեծ Եղեռնի օրերին, թուրքերը գիշերով եկել են նրա տուն և տարել անհայտ ուղղությամբ։ Այլևս չի վերադարձել։

Թոռը՝ Մովսես Թիրյաքյանը, 1908 թ. ծնվել է Եդեսիայում։ Եղեռնի օրերին Մովսեսի մայրը՝ Վարդենին, համոզված լինելով, որ զավակները իր հետ գաղթի ճամփան բռնելով անպայման կզոհվեն, 7-ամյա տղային հանձնել է Ամուտա գյուղի բնակիչ քուրդ Համո-Պրրո ընտանիքին, իսկ դստերը՝ մի այլ քուրդ ընտանիքի։ Մովսեսը քուրդ ընտանիքում դառնում է Մուսա Իբրահիմ և ապրում ախոռում։ Մովսեսը հետագայում մեծանում է որպես քուրդ, սակայն նրա զավակները իմանում են իրենց հոր հայ լինելու մասին։

Գրականություն խմբագրել

  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Աբէլեան Գէորգ (Ճորճ), Ցկեանս Նահատակութիւն 2, Աղբարի’կ, Ափիկ Մը Ջո’ւր…, «Սա­վա» թիվ 6, Պէյրութ, 2010, 460 էջ։
  • Իսկահատեան Հարութիւն, Վկայարան Հայկական Ցեղասպանութեան, Գիրք Բ., Պէյրութ, 2011, 352 էջ։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։