Գարաբեթ Թավիջյան
Գարաբեթ Թավիջյան (հունիսի 26, 1953, Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), թմբկահար[1][2], երաժիշտներ Գարո և Դիրան Թավիջյանների հայրը։
Գարաբեթ Թավիջյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 26, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | Մակեդոնացիներ |
Մասնագիտություն | թմբկահար |
Կենսագրություն
խմբագրելԳարաբեթ Թավիջյանը ծնվել է 1953 թվականի հունիսի 26-ին, Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում[3]։ Հայտնի է նաև «Գարո» անունով։ 12 տարեկան հասակից տիրապետել է հարվածային գործիքների, երբ առաջին անգամ ելույթ է ունեցել հարավսլավական հանրաճանաչ խմբերից մեկի հետ։ 1976 թվականից դարձել է Մակեդոնիայի հանրահայտ «Լեբ ի Սոլ» («Leb i Sol») խմբի թմբկահարը։ Խմբի համար գրել է նաև մի շարք երաժշտություններ և երգեր։
1990 թվականին հիմնել է սեփական «Paramecium» խումբը, որի շրջանակներում ունեցել է բազմաթիվ համերգներ, համագործակցություններ հանրահայտ երաժիշտների և երգիչների հետ, որոնցից են` Ջո Զավինուլը, Սթենլի Քլարկը, Սայմոն Ֆիլիպսը, Սեսիլ Թայլորը, Բի Բի Քինգը, Գորան Բրեգովիչը, Բիժելո Դուգմեն, Զելիջկո Բեբեկը և այլք։ Բալետի, թատերական ներկայացումնաերի համար գրել է երաժշտություններ, որոնց համար արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում նաև «Permanent Values Award» հեղինակավոր մրցանակին։ Մեծ ներդում է ունեցել մակեդոնական ժողովրդական երաժշտության ասպարեզում և համարվում է Բալկանների
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ովքե՞ր են հայտնի հայերից ծնվել այս օրը». yerkirmedia.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Փետրվարի 16-ից 18։ Այս օրերը». Բազմաբնույթ նյութեր (անգլերեն). 2017 թ․ փետրվարի 17. Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Zarkfoundation - Գարաբեթ Թավիջյան». zarkfoundation.com.