«Գավառի ձայն», գրական, հասարակական, գյուղատնտեսական եռօրյա լրագիր։

Գավառի ձայն
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Գլխավոր խմբագիրՀովսեփ Միրզայան
Հիմնադրվել է1913
ԳրասենյակԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Լուծարվել է1916

Պատմություն

խմբագրել

Լույս է տեսել 1913-1916 թվականներին Ալեքսանդրապոլում։ Խմբագիր-հրատարակիչ՝ Հովսեփ Միրզայան։

Հոդվածներ է տպագրել գավառի գյուղատնտեսության, կոոպերատիվ շարժման խնդիրների մասին, արծարծել է քաղաքի սանիտարական վիճակի, կրթական գործի և բնակարանային պայմանների բարելավման հարցեր։ Լուսաբանել է Ալեքսանդրապոլի մշակութայան, հատկապես՝ թատերական կյանքը։

Մեծ տեղ է հատկացրել պատերազմական իրադարձություններին և Հայկական հարցին։

Տպագրել է գրախոսականներ, չափածո և արձակ գործեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։