Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գավազան (այլ կիրառումներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գավարզին (այլ կիրառումներ)

Գավազան կամ Գավարզին, ռազմական կառույց Գարդման գավառում, Ոսկեպար և Ջողազ գետակների ձախ կողմում, դաշտավայրի վրա՝ վեր խոյացող մի ահարկու ժայռ կա, որի արևելյան ստորոտը պարսպապատված է։

Գավազան
Նկարագրություն
Տեսակամրոց
Տեղագրություն
Վարչական միավորՂազախի շրջան
ԵրկիրԱդրբեջան
Ընթացիկ վիճակավերված
Քարտեզ
Քարտեզ
 Fortress of Goyazan Վիքիպահեստում

Ճարտարապետություն

խմբագրել

Ամրոցի ներսում սենյակներ ու խցեր են, դրանցից մեկում՝ նաև ջրհոր։ Ամրոցի հյուսիսային կողմում վտանգավոր մի արահետ տանում է դեպի ամրոցի գագաթը, որը մոտ 200 կմ հարթ տարածություն է, աճում են բռինչ, վայրի դեղձենի և ծառերի ու թփերի այլ տեսակներ։ Ժայռի արևմտյան կողմում, մոտ 200 մ բարձրության վրա կա մեծ քարայր, որի ճանապարհը հայտնի չէ։ Պատմում են, որ վաղ ժամանակներում արծիվներր այդ քարայրից հանել և ցած են գցել գորգի և կարպետի փտած կտորներ։

Պատմություն

խմբագրել
 
Հայ-ադրբեջանական սահմանը և Գավազան լեռը

Գավարզին ամրոցի հարավարևելյան կողմում գտնվում է Դամիրչլա գյուղը, նրա շրջակայքում կա մեծ գերեզմանոց և ավերակ եկեղեցի։ Այստեղ անցյալում հայկական մի քանի գյուղեր են եղել, որոնց բնակիչները թշնամիների հարձակումներից պատսպարվել են այդ ամրոցում։ Ամրոցից ոչ հեռու, Ջողազ գետի վրա ուր այժմ կառուցվել է մեծ ջրամբար, պահպանվել են նախնադարյան կամրջի և փոստակայանի շենքի հիմնապատերը, որտեղ 1828 թվականին Պարսկաստան մեկնելիս գիշերել է Ա. Ս. Գրիբոյեդովը։

Գրականություն

խմբագրել
  • Ի.Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980 — 33-36, էջեր 33-36 — 154 էջ։
  • Յովհաննէսեան Հ. Մ., Հայաստանի բերդերը, Վենետիկ, 1970, էջ 487-492։