Գասպար Սինափյան (1814, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1872, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), հայ բժիշկ, մանկավարժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1843 թվական)։

Գասպար Սինափյան
Ծնվել է1814
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել է1872
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
ԿրթությունՓարիզի համալսարան
Մասնագիտությունբժիշկ և մանկավարժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1843)

Կենսագրություն

խմբագրել

Կրթությունն ստացել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետում, այնուհետև Պիզայի բժշկական դպրոցում (1840-1841 թվականներ)։ 1843 թվականից Կոստանդնուպոլսում զբաղվել է բժշկական պրակտիկայով, 1845 թվականից՝ բժշկական դպրոցում դասավանդել է ֆիզիոլոգիա և ընդհանուր ախտաբանություն։ Եղել է սուլթան Մեջիդի պալատական բժիշկը։ Մասնակցել է Կոստանդնուպոլսի հայ հասարակական կյանքին (Կոստանդնուպոլսի բժշկական ընկերության նախագահ, ապա պատվավոր անդամ)։ Գիտական աշխատանքները, որոնց մեծ մասը տպագրվել են «Գազեթ մեդիկալ դ’Օրիենթում» , վերաբերում են ետծննդյան դեմոնոպաթիայի, Թուրքական բանտերում պատժիչ համակարգի և հիգիենայի ուսումնասիրության հարցերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։