Գառնիկ ախպեր (բալլադ)

Հովհաննես Թումանյանի բալլադ

Գառնիկ ախպեր, բալլադ, որի հեղինակն է հայ գրող Հովհաննես Թումանյանը։

Գառնիկ ախպեր
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրբալլադ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել էանհայտ
ՎիքիդարանԳառնիկ ախպեր

Պատմություն

խմբագրել

Բալլադի գրվելու տարեթիվն անհայտ է, ինքնագիրը ևս չի պահպանվել։

Բալլադի սյուժեն վերցված է Տ. Նավասարդյանի գրքից, որը նշել է բանաստեղծը երկի առաջին հրատարակության մեջ[1]։

Թումանյանը բալլադը գրելիս ստեղծել է նաև նոր դրվագներ` հարազատ մնալով ժողովրդական հեքիաթի ոգուն և բովանդակությանը[2]։

Հովհաննես Թումանյանը ծանոթ է եղել հեքիաթի այլ տարբերակներին։

Ինչպես ինքը գրել է «Հովիտի» Ս. Հ.-ի քննադատականի առիթով» հոդվածում, օգտվել է նաև « հայ ժողովրդական հեքիաթից` Վասպուրականի վարիանտից, որ գրի է առել հանգուցյալ Սրվանձտյանը և տպված է նրա «Մանանայում», հեքիաթի անունն էլ հենց «Գառնիկ ախպեր», ինչպես կոչվում է նաև հայկական ուրիշ շրջաններում, օրինակ Արարատյան երկրում»[3]։

Առաջին անգամ «Բովանդակությունը քաղված է Տ. Նավասարդյանի «Հայ ժողովրդական հեքաիաթներ» ժողովածուից» հեղինակային ծանոթագրությամբ տպագրվել է Թիֆլիսի «Հասկեր» ամսագրր 1905 թվականի սեպտեմբերի 1-ին համար-ի 2-7-րդ էջերում, նոյեմբեր-դեկտեմբերի 3-4 համարների 97-102 էջերում, այնուհետև` 1909 թվականին տպագրվել է առանձին, պատկերազարդ գրքով, ապա` Երկերի ժողովածուի առաջին հատորի 301-307 էջերում[2]։

Սյուժե

խմբագրել

Բալլադը պատմում է 2 որբ երեխաների` ավագ քրոջ ու կրտսեր եղբոր մասին։ Նրանք գնում են ճանավարհով, արևը վառում է, բայց ջուր չկա խմելու։ Երեխաները հասնում են կովի և ձիու ոտնատեղի, որի մեջ ջուր կա. եղբայրն ուզում է խմել, բայց քույրը թույլ չի տալիս։ Երբ հասնում են գառան ոտնատեղին, քույրը չի նկատում, և եղբայրը ջուրը խմելով` դառնում է գառ։ Անտառում նրանց ձիավորներ են հանդիպում, իմանում են եղելությունն ու նրանց տանում են թագավորի մոտ։ Թագավորը հավանում է աղջկան և դարձնում է իրեն թագուհի։ Պալատում լինում է նաև մի նախանձ աղախին, որն աղջկան լողացնելիս գցում է ծովի մեջ, իր աղջկա դեմքը շղարշով փակում է և տանում պալատ` որպես թագուհի։ Աղջիկը ձևացնում է թե հիվանդ է։ Գառնիկ ախպերը գիտեր, թե ինչ է պատահել իրականում և ցատկոտում էր մի ափից մյուսը։ Կեղծ թագուհին ասում է, թե ինքը պետք է ուտի գառնիկ ախպոր մսից, որպեսզի առողջանա։ Թագավորն ապշում է թագուհու դաժանությունից։ Ծովի ափին գառնուկը պատմում է քրոջը պատմում է տեղի ունեցածի մասին. թագավորն այդ ամենը լսելով` բացում է աղջկա շղարշը և բացահայտում է խաբերությունը։ Աղջկան և պառավին խեղդում են ծովում, իսկ թագուհուն` Մանուշին հանում են ծովից. այդ ուրախությունից գառնիկ ախպերը պատռում է իր մոռթին և դառնում է գեղեցիկ տղա։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Տ. Նավասարդյան, Հայ ժողովրդական հեքիաթներ, գիրք 1-ին, Վաղարշապատ, 1882, «Գառնիկ Ախպեր», էջ 14-21
  2. 2,0 2,1 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 560.
  3. Գ. Սրվանձտյանց, Մանանա, Կ. Պոլիս, 1876, էջ 153-161, «Գառնիկ աղբեր»