Գառնիկ Մարգարյան
Գառնիկ Գևորգի Մարգարյան (օգոստոսի 8, 1944, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ, հայ քաղաքական գործիչ։ Մինչև 1993 թվականը աշխատել է ներքին գործերի համակարգում, կոչումով գնդապետ է։ 1995 թվականին ձերբակալվել է «գնդապետների գործով», հետագայում ազատ է արձակվել[1][2]։ 2003 թ.-ին եղել է ՀՀ նախագահի թեկնածու։ 2008 թ.-ի փետրվար ամսին մոտ 20 ժամ պահվել է ոստիկանությունում[3]։ 2016 թվականի հունվարի 14-ին ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել, ՀՀ ԱԱԾ կողմից՝ Արթուր Վարդանյանի հետ համագործակցելու կասկածանքով[4]։
Գառնիկ Գևորգի Մարգարյան | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Գործունեություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | օգոստոսի 8, 1944 (76 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Ամուսին | Դոնարա Կատվալյան | ||
Զավակներ | Լիլիա և Գևորգ |
Ամուսնացած է Ռոզա Կատվալյանի հետ։ Ունի մեկ դուստր և մեկ որդի։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Նախկին նախարար. «Էն ժամանակ մենք կարայինք շատ մարդ գնդակահարել»»։ Aravot.am։ հունվարի 14, 2016 թ.։ Վերցված է նոյեմբերի 24, 2016 թ.
- ↑ «Роберт Кочарян не сумел выиграть президентские выборы в первом туре»։ Nomad.su։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-20-ին։ Վերցված է նոյեմբերի 24, 2016 թ.
- ↑ «ՆՐԱՆՑ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ»։ A1plus.am։ Վերցված է նոյեմբերի 24, 2016 թ.
- ↑ «Զինված հանցախմբին անդամակցելու կասկածանքով ձերբակալվել են Գառնիկ Մարգարյանն ու ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը. ԱԱԾ»։ 1in.am։ Վերցված է նոյեմբերի 24, 2016 թ.