Գառնիկ Բարիլուսյան
Գառնիկ Բարիլուսյան (1900, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - ), հայ դերասան, թատերական գործիչ։
Գառնիկ Բարիլուսյան | |
---|---|
Ծնվել է | 1900 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | դերասան |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Կոստանդնուպոլիսւմ։ Բեմական ասպարեզ է մտել 1915 թ., մասնակցելով Մարտիրոս Մնանկյանի և Հասանի թատերախմբերի ներկայացումներին։ Զինադադարից հետո դերասան Հայկազնի հետ Կում-Կափու թաղամասում կազմակերպել է Արևելյան թատրոնը, Մ.Մնակյանի խաղացանկով տվել ներկայացումներ (Ֆ.Շիլլերի «Ավազակներ», «Արշակ Բ», «Վարդանանց պատերազմը», «Օթելլո» և այլն)։
1923 թ. մեկնել է Ֆրանսիա։ 1924 թ. իր շուրջը համախմբելով մի քանի սիրող դերասանների, կազմակերպում է «Կովկասահայ թատերախումբը», բեմադրելով Շիրվանզադեի «Պատվի համար», «Նամուս» պիեսները, «Վարդանանց պատերազմը», «Օթելլո» և այլն։ 1930 թ. դերասան Պզտիկյանի հետ կազմակերպել է «Պանդուխտ» թատերախումբը, որը մոտ տասը տարի, մինչև 1939 թ., գործել է Ֆրանսիայում, բեմադրելով մի շարք պիեսներ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 185.