Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադդարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գառնիկ Հովսեփի Ադդարյան (մարտի 23, 1925(1925-03-23)[1][2], Հալեպ, Սիրիա[1][2] - նոյեմբերի 30, 1986(1986-11-30)[2], Բեյրութ, Լիբանան[2]), սփյուռքահայ բանաստեղծ, քաղաքական և հասարակական գործիչ։

Գառնիկ Ադդարյան
Ծնվել էմարտի 23, 1925(1925-03-23)[1][2]
ԾննդավայրՀալեպ, Սիրիա[1][2]
Վախճանվել էնոյեմբերի 30, 1986(1986-11-30)[2] (61 տարեկան)
Վախճանի վայրԲեյրութ, Լիբանան[2]
Մասնագիտությունբանաստեղծ, խմբագիր, հասարակական գործիչ և հրապարակախոս
Քաղաքացիություն Սիրիա և  Լիբանան
ԿուսակցությունԼիբանանի կոմունիստական կուսակցություն
ԱշխատավայրՀառաջ (քաղաքական շաբաթաթերթ, Լիբանան)[1]
Գառնիկ Ադդարյան Վիքիքաղվածքում
Գառնիկ Ադդարյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ադդարյանը ծնվել է Սիրիայում, սակայն 1942 թվականից մինչև կյանքի վերջ ապրել է Բեյրութում։ Աշխատակցել է սփյուռքի թերթերին ու հանդեսներին, խմբագրել է «Մեր նշանաբանն է հառաջ» գրական-հասարակական շաբաթաթերթը, «էջեր գրականության և արվեստի» պարբերականը։ Առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1946 թվականին։

Բանաստեղծի առաջին ժողովածուն՝ «Պատնեշի վրա» (Բեյրութ, 1954, Երևան, 1957) խորագրով, լույս է տեսել 1954 թվականին։ Այն վերահրատարակվել է Երևանում, թարգմանվել է նաև ռուսերեն, հրատարակվել է նան Մոսկվայում՝ ռուսերեն (1963)։ Ժողովածուի բոլոր բանաստեղծություններում հնչում է երջանիկ վաղվա, գեղեցիկ հաղթանակի, ինչպես նաև հայրենասիրության մոտիվը։ 1965 թվականին Ադդարյանը հրատարակել է «Մատյան ցավի ու հատուցման» պոեմը, որտեղ նա արտացոլել է սփյուռքահայության հայրենասիրական զգացումները, շոշափել հայապահպանության հարցը, ապա՝ «Ապրիմ-մեռնիմ» բանաստեղծությունների ժողովածուն (Երևան, 1968), 1978 թվականին՝ «Սև ու կարմիր» պատմվածքների և ակնարկների գիրքը։ Մեծ Եղեռնի 50-ամյակի առթիվ Թեքեյան մշակութային միության համահայկական մրցույթում պոեմը շահել է առաջին մրցանակ։ 1968 թվականին Երևանում լույս է տեսել Ադարյանի «Ապրիմ-մեռնիմ» բանաստեղծությունների ժողովածուն։

Աղբյուրներ խմբագրել

  • Զ. Մ. Գրիգորյան, Ա. Ա. Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 282։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գառնիկ Ադդարյան» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գառնիկ Ադդարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 70