Գանձասար (հանդես)

աստվածաբանական հանդես

«Գանձասար», աստվածաբանական հանդես։

Գանձասար
Տեսակհանդես
Գլխավոր խմբագիրՄեսրոպ քահանա Արամյան
Հիմնադրվել է1991
ՀիմնադիրԱրցախի թեմ
ԳրասենյակԵրևան, Հայաստան

Նկարագրություն խմբագրել

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի համանուն աստվածաբանական կենտրոնի հրատարակչություն։

Լույս է տեսնում 1991 թվականից Երևանում (հատոր 1–8...):

Գլխավոր խմբագիր՝ Մեսրոպ քահանա Արամյան։

Տպագրում է անտիպ ձեռագրեր, քննական բնագրեր, աշխարհաբարի է փոխադրում ու հրապարակում գրաբար և օտար լեզուներով լույս տեսած հայրաբանական աշխատություններ, Հայ եկեղեցու հայրերի և նշանավոր վարդապետների երկերի ուսումնասիրություններ, վերլուծականներ, անդրադառնում է հայ հոգևոր մշակույթի (ճարտարապետություն, երաժշտություն, մանրանկարչություն) զարգացման օրինաչափություններին, կանոններին։

Կենտրոնը մինչ օրս տպագրել է նաև դավանական, խրատական, մեկնաբանական, ծիսական, հայագիտական ավելի քան 50 անուն գիրք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։