Գանձակի դարպասներ
Գանձակի դարպասները, Գանձակ քաղաքի պահպանված միջնադարյան դարպասները։ Ստեղծվել են Շեդադյանների հարստության Շավուր Ա իշխանի պատվերով Իբրահիմ իբն Օսման անունով վարպետի կողմից։ Արտաքին կողմից երկաթե դարպասները ունեին խփովի մեթոդով կատարած տարբեր զարդանկարներ և նախշեր։ Շավուրի հրամանով դարպասի երեսին «կուֆի» ձեռագրով խփված է եղել վարպետի անունը, պատրաստման ժամանակը և մի քանի այլ արձանագրություն[1]։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4f/Gates_of_Ganja_at_Gelati.jpg/200px-Gates_of_Ganja_at_Gelati.jpg)
1139 թվականին վրաց թագավոր Դեմետրե Ա-ն (1125-1156) գրավում է Գանձակը և որպես ռազմավար տանում է քաղաքի դարպասները, որոնց փեղկերից մեկը մինչ այժմ պահպանվում է վրացական Գելաթի վանքում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Հին Գանձակի դարպասները» (ռուսերեն).
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գանձակի դարպասներ կատեգորիայում։ |