Գայ Ֆոքսի գիշերը (անգլ.՝ Guy Fawkes' Night), նաև հայտնի է որպես Խարույկների գիշեր (անգլ.՝ Bonfire Night) և Հրավառության գիշեր (անգլ.՝ Fireworks Night), ամենամյա ավանդական տոնակատարություն (սակայն ոչ պաշտոնական) Մեծ Բրիտանիայում նոյեմբերի 5-ի գիշերը։

Հրավառություն Գայ Ֆոքսի գիշերը

Պատմական համատեքստ խմբագրել

Այդ գիշերը՝ Հելոուինից հինգ օր հետո, նշվում է Վառոդի դավադրության ձախողումը, երբ 1605 թվականի նոյեմբերի 5-ին մի խումբ կաթոլիկ դավադիրներ փորձել են պայթեցնել Մեծ Բրիտանիայի պառլամենտի շենքը Լոնդոնում բողոքական Հակոբ Ա թագավորի գահակալական խոսքի ժամանակ[1], երբ նրանից բացի Լորդերի պալատի շենքում ներկա կլինեին խորհրդարանի երկու պալատների անդամներն ու երկրի դատական իշխանության վերադասի ներկայացուցիչները[2]։

Գայ Ֆոսքը փորձել է պայթեցնել Վեստմինստերյան պալատի նկուղում գտնվող վառոդով տակառներ։ Սակայն մասնակիցներից մեկը[3] թագավորական լորդ Ուիլյամ Փարքերին՝ Մոնթիգլայի չորրորդ բարոնին, զգուշացրել է սպասվող պայթյունի մասին և ասել, որ նա հաջորդ օրը չգնա պալատի շենքը։ Իսկ բարոնը որոշել է փրկել ոչ միայն իր, այլ նաև թագավորական ընտանիքի անդամերի կյանքը։ Նա զգուշացրել է թագավորին, և հաջորդ օրը Գայ Ֆոքսը ձերբակալվել է ու տեղափեխվել Թաուեր։

Ավանդույթ խմբագրել

 
Հրավառության գիշերը Վեստմինստերյան պալատի պատերի մոտ, 1776 թվական

Միացյալ Թագավորությունում Գայ Ֆոքսի գիշերը հրավառություն են անում և վառում խարույկներ, որոնց վրա այրում են Գայ Ֆոքսի խրտվիլակը։ Իսկ երեխանները նախօրոք հավաքում են կոպեկներ «լավ տղա Գայի համար», որպեսզի պայթուցիկ գնեն։

Մեծ Բրիտանիայից բացի Գայ Ֆոքսի գիշերը նշվում է նաև նրա մի քանի նախկին գաղութներում՝ Նոր Զելադիայում, Հարավային Աֆրիկայում, Կանադայի Նյուֆաունդլենդ և Լաբրադոր նահանգում, Բրիտանական Կարիբյան կղզիների մի մասում և Ավստրալիայում

Գայ Ֆոքսի գիշերվա հետ կապված է «V նշանակվում է Վենդետտա» կոմիքսը, ինչպես նաև դրա էկրանավորումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Fraser 2005, էջ. 207
  2. Fraser 2005, էջեր. 351–352
  3. Edward L. Bond, Spreading the gospel in colonial Virginia (Colonial Williamsburg Foundation, 2005), p. 93