«Գայլուկը մարդկանց մեջ» (ռուս.՝ «Волчонок среди людей»), 1988 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Տալգատ Տեմենովը[1]։

Գայլուկը մարդկանց մեջ
ռուս.՝ Волчонок среди людей
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1988
Լեզուռուսերեն
ՌեժիսորԹալգաթ Տեմենով
IMDbID tt0306204

Սյուժե խմբագրել

Տասը տարեկան Սամատն ապրում է հեռավոր գյուղում՝ տատի մոտ։ Մի անգամ նա լեռներում գտնում է գայլի ձագ և բերում տուն՝ թաքցնելով տատից։ Միևնույն ժամանակ որսորդ Ասանբեկը, որն սպանել է գայլին և նրա ձագին համարում է իր որսը. վերջինիս նա փնտրում է խրտվիլակ պատրաստելու համար։ Սամատը, վախենալով, որ գայլուկի տեղը կբացահայտվի, նրան տանում է սարեր, բայց տղային սովոր գայլը չի ցանկանում հեռանալ։ Ասանբեկը գտնում է նրանց, փորձում է տղայից խլել գայլի ձագին, և Սամատը, դիմադրելով նրան, ընկնում է լեռնային գետը։ Ասանբեկը հասցնում է փրկել նրան, բայց երբ Սամատն ապաքինվում է, սկսում է փնտրել իր գայլուկին։

Դերերում խմբագրել

  • Այկին Կալիկով - Սամատ
  • Նուրժուման Իխտիմբաև - Ասանբեկ
  • Բոտագոզ Նուրլիբաևա - Մարջան
  • Բիքեն Ռիմովա - Ալտին ապա
  • Երբոլատ Օսպանկուլով - Գիլի-Գիլի
  • Կալամպիր Այսանգալիևա - Սամատի մայրը
  • Գուլժամալ Կազակբաևա - Մարջանի մայրը
  • Ալեքսանդր Կորժենկով - էպիզոդ
  • Լարիսա Շահվորոստովա - էպիզոդ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Տալգատ Տեմենով
  • Սցենարի հեղինակներ՝ Բայան Սարիգուլով, Տալգատ Տեմենով
  • Օպերատոր՝ Գեորգի Գիդտ
  • Կոմպոզիտոր՝ Տուլեգեն Մուհամեջանով
  • Նկարիչ՝ Վլադիմիր Տրապեզնիկով[2]

Քննադատություն խմբագրել

Երեխաների հանդեպ պատասխանատվությունը զգացել են «Գայլուկը մարդկանց մեջ» ֆիլմի ստեղծողները, որը նկարահանվել է Մոսֆիլմի «Յունոստ» ասոցիացիայում։ Ֆիլմի վրա աշխատանքներին մասնակցել է նաև ասոցիացիայի գեղարվեստական ղեկավար Ռոլան Բիկովը։ Այս ֆիլմն անսպասելի երևույթ է ժամանակակից մանկական կինոյի համար։ Կարելի է ասել, որ ժապավենը վերադարձ է մանկական կինոյի հին, բարի ավանդույթներին։

«Սովետսկի էկրան», № 4, 1989

Փառատոններ և մրցանակներ խմբագրել

  • «Լուկաս» մանկական կինոյի ХV միջազգային կինոփառատոնի «Լուկաս» գլխավոր մրցանակ (Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա, 1989),
  • Ջիֆոնիի մանկական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի ժյուրիի մրցանակ և արծաթե մեդալ (Ջիֆոնի, Իտալիա, 1989),
  • Լիսաբոնի միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ «Լավագույն ռեժիսորական դեբյուտի համար» (1990)։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Маленький мальчик и маленький волк // «Советский экран», № 4, 1989. — стр. 5
  • Волчонок среди людей // Домашняя синематека: отечественное кино 1918—1996. — М.: Дубль-Д, 1996. — 520 с. — стр. 73

Արտաքին հղումներ խմբագրել