Գայլն ու յոթ ուլիկները (մուլտֆիլմ, 1938)

«Գայլն ու յոթ ուլիկները», խորհրդային գունավոր տիկնիկային մուլտֆիլմ՝ հիմնված համանուն ռուսական ժողովրդական հեքիաթի վրա։ Նկարահանվել է 1938 թվականին «Մոսֆիլմ» ստուդիայում՝ ռեժիսոր Սառա Մոկիլի կողմից։ Խորհրդային կինոյի առաջին գործերից մեկն է, որը ստեղծվել է Պավել Միխայլովիչ Մերշինի քրոմապատ ժելատինի մեթոդով։ Թողարկվել է 1938 թվականի հունիսին։

Գայլն ու յոթ ուլիկները
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՍառա Մոկիլ
ՍցենարիստՍառա Մոկիլ
ԵրաժշտությունՎասիլի Շիրինսկի
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՄոսֆիլմ
Թվական1938

Ֆիլմի գունավոր տարբերակը վերականգնվել է 2011 թվականին Ռուսաստանի պետական կինոֆոնդի հավաքածուի բնօրինակ գունավոր նեգատիվներից։ Վերականգնման վրա աշխատել են Նիկոլայ Մայորովն ու Վլադիմիր Կոտովսկին։

Վերականգնված գունավոր տարբերակի պրեմիերան կայացել է 2012 թվականի փետրվարի 1-ին՝ «Սպիտակ սյուներ 2012» փառատոնում[1]։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը հիմնված է ռուսական ժողովրդական հեքիաթի վրա։

Բլրի վրա գտնվող տնակում ապրում էին այծն ու յոթ ուլիկները։ Մի օր Այծը դուրս եկավ տնտեսական գործերով և խստորեն հանձնարարեց ուլիկներին՝ Գայլին տուն չթողնել։ Բայց Գորշ Գայլը դարբնի մոտ ձայնը մշակեց, բարակացրեց, փոխեց մորթու գույնը և կարողացավ ուլիկների տուն սողոսկել։ Միանգամից կուլ տվեց վեց ուլիկներին։ Փրկվել էր միայն ամենափոքր ուլիկը։ Հենց նա էլ մոր վերադարձից հետո պատմեց սարսափելի դժբախտության մասին։ Այծը շտապեց Գայլի հետևից և գտավ նրան ախորժելի ճաշից հետո փորը կուշտ քնած։ Անվախ Այծը պատռեց Գայլի փորը և փրկեց ուլիկներին։ Հետո Այծը քարերով լցրեց Գայլի փորը և կարեց այն։ Գայլը արթնացավ և գնաց գետը, որպեսզի ջուր խմի։ Նա կռացավ, և քարերը նրան ցած քաշեցին։ Գայլն ընկավ ջուրն ու խորտակվեց[1]։

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ, ռեժիսոր — Սառա Մոկիլ
  • Բեմադրող նկարիչ — Վալենտին Կադոչնիկով
  • Օպերատորներ — Մ․ Բերկովիչ, Լեոնիդ Կնյաժինսկի
  • Կոմպոզիտոր — Վասիլի Շիրինսկի
  • Հնչյունային օպերատորներ (հնչյունային ռեժիսորներ) — Վ. Լադիգինա, Ա. Գորնշտեյն
  • Նկարիչ ձևավորողներ — Ռոման Գուրով, Ն. Գեխտման, Է. Լոշկարևա, Վ. Չեռնիկովա, Ա. Շելապուտինա, Է. Շերկովա
  • Տիկնիկավարներ — Ա․ Վեսելովա, Մարիա Բենդերսկայա (Վինոգրադովա), Կ․ Զալլե

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ««Волк и семеро козлят» (1938) | Первые в кино» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել