Գայանե Կոստանյան
Գայանե Կոստանյան (հուլիսի 20, 1988[1], Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ ֆուտբոլիստ, հարձակվող։ Խաղացել է Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի կազմում։
Քաղաքացիությունը |
![]() | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 20, 1988[1] (34 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
ԿենսագրությունԽմբագրել
Գայանե Կոստանյանը իր կարիերան սկսել է երևանյան «Քոլեջ» ակումբում։ «Քոլեջ»-ի հետ միասին բազմիցս դարձել է Հայաստանի գավաթի չեմպիոնատի գավաթակիր։ 2004 թվականին 16 տարեկան հասակում ճանաչվել է երկրի լավագույն կին ֆուտբոլիստ[2]։ Այնուհետև նա մի քանի մրցաշրջան անցկացրել է լիբանանյան «Օմենմեն» ակումբում։
2012 թվականին նա տեղափոխվել է ուկրաինական «Նեֆտեխիմիկ» (Կալուշ) ակումբ։ Ուկրաինայի առաջնությունում 12 խաղի ընթացքում դարձել է 8 գոլի հեղինակ։ Մրցաշրջանի ավարտին նա դարձավ Ուկրաինայի գավաթի գավաթակիր և ազգային առաջնության արծաթե մեդալակիր[3]։
2013 թվականի հունվարին տեղափոխվել է ռուսական Կուբանոչկա կանանց ակումբ[4]։ Ռուսաստանի բարձրագույն դիվիզիոնում երեք չավարտված մրցաշրջանների ընթացքում նա մասնակցել է 27 հանդիպման մեջ, որտեղ 9 գոլի հեղինակ դարձավ։ 2014 թվականին Կուբանոչկան Ռուսաստանի գավաթի եզրափակչին հասավ, բայց Գայանե Կոստանյանը չմասնակցեց այդ եզրափակիչ հանդիպմանը։
2015 թվականին նա հանդես է եկել Ղազախստանի «Կոկշե»-ի կազմում, որի հետ դարձել է Ղազախստանի առաջնության բրոնզե մեդալակիր և հասել է մինչ ազգային գավաթի եզրափակիչ։
Իր կարիերայի ավարտից հետո Ֆրանսիայում աշխատել է որպես երեխաների մարզիչ։
Նա հանդես է եկել Հայաստանի երիտասարդական հավաքականում։ Երիտասարդ տարիքից խաղացել է նաև ազգային հավաքականում, 2010-ականների սկզբին եղել է թիմի ավագ։ Պաշտոնական մրցաշարերում նա ազգային հավաքականի կազմում մասնակցել է առնվազն 17 հանդիպման մեջ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ «16-ЛЕТНЯЯ ГАЯНЕ КОСТАНЯН — ЛУЧШАЯ ФУТБОЛИСТКА»։ Արխիվացված օրիգինալից 2020-02-07-ին։ Վերցված է 2020-02-07
- ↑ «Калуський «Нафтохімік» — володар Кубка України 2012 серед жінок»։ Արխիվացված օրիգինալից 2020-02-07-ին։ Վերցված է 2020-02-07
- ↑ «В ФК «Кубаночка» перешли футболистки сборной Армении»։ Արխիվացված օրիգինալից 2020-02-07-ին։ Վերցված է 2020-02-07