«Գաղտնիքով կախազարդը» (ռուս.՝ «Брелок с секретом»), 1981 թվականի խորհրդային երաժշտական կինոկատակերգություն, որը նկարահանել է ռեժիսոր Վերա Տոկարևան[1][2]։ Գոգոլի «Ռևիզորի» ազատ մեկնաբանությունն է։

Գաղտնիքով կախազարդը
ռուս.՝ Брелок с секретом
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1981
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎերա Տոկարևա
ԴերակատարներԳալինա Պոլսկիխ
ՕպերատորՅուրի Կլիմենկո
ԵրաժշտությունԻլյա Կատաև
ԿինոընկերությունՄոսֆիլմ

Սյուժե խմբագրել

Ֆիլմի հերոսները ժողովրդական ունեցվածքի գողեր են, կաշառակերներ ու խաբեբաներ, որոնք ձկնորսության եկած վարսավիրին շփոթում են ռևիզորի հետ։ Վարսավիր Պեսկարյովը (Ալբերտ Ֆիլոզով) մեկնել է հանգստի։ Կուպեում նրա հարևանն անսպասելիորեն վատ է զգում, և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխում են հիվանդանոց։ Այս խառնաշփոթում բժիշկները պատահաբար տանում են Պեսկարյովի իրերը, իսկ «հարևանի» պորտֆելը թողնում են գնացքում։ Արդյունքում կայարանում վարսահարդարը գնացքից իջնում է առանց փողի և փաստաթղթերի։ Նրա ուղեկիցը եղել է ռևիզորը, որը քաղաք էր եկել ստուգումներ անցկացնելու, ինչի մասին տեղյակ են և արդեն սպասում են նրա երեք ժուլիկները։ Նրանք ընդունում են Պեսկարյովին ռևիզորի փոխարեն և նրան տեղավորում հյուրանոցի «լյուքս» համարում, հոգատարությամբ են շրջապատում և փորձում են պարզել, թե ինչ կաշառք է նրան հարկավոր... Սակայն կաշառքից հրաժարված միամիտ Պեսկարյովը ժուլիկների համար ավելի բարդ հանելուկ է, քան նրա գաղտնիքով կախազարդը…

Դերերում խմբագրել

  • Գալինա Պոլսկիխ – Օլիմպիա Պետրովնա
  • Ալբերտ Ֆիլոզով – վարսահարդար Պեսկարյով
  • Միխայիլ Գլուզսկի – «Պրոֆեսոր»
  • Լեոնիդ Խարիտոն – Պոլոսատիկով
  • Միխայիլ Կոկշենով – Վիտյոկ
  • Իգոր Կաշինցև – ռևիզոր
  • Ռադներ Մուրատովթասակով մարդ
  • Իգոր Յասուլովիչ – դիրիժոր
  • Նատալյա Կրաչկովսկայավարսավիրանոցի վարիչ
  • Մարգարիտա Սերդցևա – էպիզոդ
  • Յուլյա Ցոգլին – ուղեկցորդ
  • Վալենտինա Ուշակովա – ուղևոր
  • Ռասմի Ջաբրայիլով – էպիզոդ
  • Սերգեյ Գոլովանովէպիզոդ
  • Ռուսլան Ախմետով – էպիզոդ
  • Աննա Վարպախովսկայա – էպիզոդ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Անատոլի Բրագինցև
  • Ռեժիսոր՝ Վերա Տոկարևա
  • Օպերատորներ՝ Յուրի Կլիմենկո, Լեոնիդ Կրայնենկով
  • Կոմպոզիտոր՝ Իլյա Կատաև
  • Նկարիչ՝ Ալեքսանդր Տոկարև

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել