Գալար (գետ)
գետ Հայաստանի Կոտայքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գալար (այլ կիրառումներ)
Գալար, գետ Հայաստանի Կոտայքի մարզում, Հրազդանի աջ վտակը։ Սկիզբ է առնում Ծաղկունյաց լեռնաշղթայի Արքայից լեռ գագաթից՝ 2400 մ բարձրությունից։ Երկարությունը 14 կմ է, ջրհավաք ավազանը՝ 87 կմ2։ Լեռնային է՝ քարքարոտ, սահանքներով և ջրվեժներով։ Գետահովիտը V-աձև է, կիրճանման, ստորին հոսանքում ցածրանում և լայնանում է։ Սնումը հիմնականում հալոցքային (48%) և ստորերկրյա (38%) է, վարարումը՝ ապրիլ-հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 67%-ը։
Գալար | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 14 կմ |
Ավազանի մակերես | 87 կմ² |
Ջրի ծախս | 0,98 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Ֆարմաշ |
Գետաբերանի տեղակայում | Հրազդան |
Տեղակայում | |
Երկիր | ![]() |
Երկրամաս | Կոտայքի մարզ |
Տարեկան միջին ծախսը 0,98 մ3/վ է, առավելագույնը՝ 30,9 մ3/վ։ Գետահովիտն ունի ռեկրեացիոն նշանակություն, կան բազմաթիվ հանգստյան տներ, հանքային ջրերի ելքեր։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |