Գազ Արցախի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Բակլածաղկավորներ
Ընտանիք Բակլազգիներ
Ցեղ Գազ
Տեսակ Գազ Արցախի
Լատիներեն անվանում
Astragalus pycnophyllus Stev


Գազ Արցախի (լատին․՝ Astragalus pycnophyllus), բալկազգիների ընտանիքի, գազ ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Թուփ է՝ 10-20 սմ բարձրությամբ։ Ծաղկաբույլերը գլխիկներ են, մոտ 30 սմ տրամագծով։ Բաժակն ունի 1,6-1,8 սմ երկարություն։ Տերևները կազմված են 6-8 զույգ նեղ, գծանման, սրածայր, գրեթե մերկ տերևիկներից։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում և Իրանում։ Հայաստանի տարածքում հանդիպում է Զանգեզուրում և Մեղրիում։ Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, ժայռուտներում։

Կիրառություն խմբագրել

Էկոլոգիական խումբը՝ VIII[1]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 67։