Գազանի սիրտը
Գազանի սիրտը (ռուս.՝ Сердце зверя), ռուսական մուլտֆիլմ, որը նկարահանվել է 2006 թվականին, «Օդաչու» ստուդիայում։ Ռեժիսոր Անդրեյ Սոկոլովը մուլտֆիլմը ստեղծել է ամուրյան ժողովրդական հեքիաթների հիման վրա։
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ և նկարված անիմացիոն ֆիլմ |
Շարքի մասն է | Գունագեղ քարերի սարը |
Ռեժիսոր | Անդրեյ Սոկոլով |
Հնչյունավորում | Ալեքսանդր Լենկով |
Երաժշտություն | Լև Զեմլինսկի |
Երկիր | Ռուսաստան |
Ընկերություն | Պիլոտ |
Տևողություն | 800 s |
Շարք | Գունագեղ քարերի սարը |
Թվական | 2006 |
Մուլտֆիլմը մտնում է «Гора самоцветов» շարքի մեջ։ Մուլտֆիլմի սկզբում երևում են հետևյալ տողերը. «Մենք ապրում ենք Ռուսաստանում, Ամուրի մարզում»։
Կարգախոս
խմբագրել- Կարգախոսը ներկայացված է մուլտֆիլմի անվանումից հետո.
- «Մարդը, որը քնում է կենդանիների որջում, արթնանում է կենդանի դարձած»` ժողովրդական հավատանք։
- «Բոլոր կանոններում լինում են բացառություններ»` ժողովրդական իմաստություն։
Սյուժե
խմբագրելԱյս ամենը տեղի է ունեցել շատ տարիներ առաջ։ Այդ ժամանակ Ամուրում Ուդագա անունով մի նանայացի էր ապրում։ Նա հաջողակ և ճկուն որսորդ էր։ Կենդանիներին հենց այնպես չէր սպանում և չէր նեղացնում մարկանց։ Ուդագան քանի օր էր` որս էր անում տայգայում։ Հիշում էր իր հարազատ գյուղը, կախարդ ծերունուն և նրա թոռնուհուն` Չոլչինային։ Դեռ մանկուց Ուդագան և Չոլչինանա իրար սիրում էին։ Նաև հիշում էր նաև իր փոքր եղբորը և թե ինչպես էր Չոլչինային նվիրել հաջողության հմայիլը։ Ուդագան կարոտում է և որոշում շուտ վերադառնալ իր հայրենի գյուղ։
Վերադառնալով նա տեսնում է, որ գյուղը այրվում է։ Զավթիչները թալանում են տունը և ամեն ինչ տանում են իրենց նավով։ Չոլչինային նույնպես տանում են նավով, նետով կրակում են Ուդագայի վրա, սակայն միայն վիրավորում են նրան։ Վիրավորված Ուդագան դանդաղ քայլելով հասնում է արջի որջը և քնում է այնտեղ։ Մինչդեռ Ուդագան քնած էր` նա վերածվում է գազանի, աճում են նրա ժանիքները, մագիլներն ու մորթին։ Ուդագան արթնանում է զավթիչների ձայնից և նրանց փախուստի է մատնում։ Հանգստանում է միայն իր փոքրիկ եղբորը և կախարդին լսելով։ Եվ ուղևորվում են նրանք երեքով դեպի զավթիչների ամրոց։ Նրանց հանդիպման է դուրս գալիս մի ջոկատ, որին հանձնարարված էր բռնել Ուդագային։
Ուդագան հաղթում է ջոկատին, սայլակի վրայի վանդակի մեջ է մտնում, իսկ նրա եղբայրը և կախարդը նրան տանում են ամրոց։ Ամրոցում նրանք կարողանում են ազատել աղջկան, իսկ Ուդագան զավթիչների գլխավորի հետ մենամարտում հաղթում է։ Երբ սուրը խրվում է Ուդագայի կրծքավանդակի հմայիլի մեջ, հմայիլը շողում է, Ուդագան նորից մարդ դառնում, իսկ նրա հակառակորդը վերածվում է առնետի։ Եվ ընկերները վերադառնում են տուն։ Դրանից հետո Ամուրում ասում են. «Եթե դու ունես քաջ սիրտ և պաշտպանում ես թույլերին, ապա դու ձեռք կբերես արջի ուժ և վագրի ճկունություն։»
Փառատոններ և պարգևներ
խմբագրել- 2006 — XI Մանկական անիմացիայի միջազգային «Ոսկե ձկնիկ» փառատոն, փառատոնի պաշտոնական մրցանակ` գրան-պրի «Гора самоцветов» շարք, գեղարվեստական ղեկավար` Ալեքսանդր Թաթարսկի[1]։
- 2006 — IX Միջազգային «Անիմայովկա» փառատոն Մոգիլյովում, ժյուրիի հատուկ դիպլոմ «Փոքր ազգերի արդարամիտ ազգային-ազատագրական պայքարին աջակցելու համար», «Գազանի սիրտը» մուլտֆիլմ, ռեժիսոր` Անդրեյ Սոկոլով[2]։
- 2007 — XVI Միջազգային «Ոսկե դյուցազն» կինոֆորում, «Անիմացիոն ֆիլմերի» մրցույթ, դիպլոմ` «Լավագույն ժողովրդական հեքիաթի համար», «Գազանի սիրտը» մուլտֆիլմ, ռեժիսոր` Անդրեյ Սոկոլով[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Подведены итоги XI Международного фестиваля детского анимационного кино «Золотая рыбка» 5.10.2006
- ↑ Призы «Анимаёвки».13.10.2006
- ↑ «Лауреаты XVI Международного Кинофорума «Золотой Витязь»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Գազանի սիրտը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Գազանի սիրտը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Գազանի սիրտը» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- Мария Терещенко: «Пилот» рисует сказки, «Газета» № 197 от 18.10.2005