Բացել գլխավոր ցանկը

Անօդակյաց վարակ, (գազային վարակ, գազային փտախտ, չարորակ այտուց), վերքերի վարակումն անօդակյաց հիվանդածին մանրէներով, որոնք ընդունակ են ապրել միայն թթվածնազուրկ միջավայրում։

Հաճախ առաջանում են վերքերը (հիմնականում՝ ստորին վերջույթների և նստատեղի) հողով աղտոտվելուց, որտեղ համարյա միշտ առկա են անօդակյաց վարակի հարուցիչներ։ Ավելի շատ վարակվում են ջնջխված կամ սալջարդված հյուսվածքները, որոնցում արյունատար անոթների վնասման հետևանքով դադարում է թթվածնով հարուստ (զարկերակային) արյան հոսքը։

Անօդակյաց վարակին բնորոշ է փափուկ հյուսվածքներում արագ առաջացող գազաբշտիկներով այտուցը, այնուհետև մեռուկացումը։

Վարակման առաջին ախտանշանները՝ վերքում ցավի, հյուսվածքներում ճնշման զգացում, այտուց, ջերմաստիճանի բարձրացում, նկատվում են վիրավորվելուց 1-2 օր, երբեմն՝ մի քանի ժ անց։ Անօդակյաց վարակը շատ վտանգավոր է, ուստի նույնիսկ կասկածի դեպքում հիվանդին պետք է անհապաղ տանել բուժհիմնարկ։

ԳրականությունԽմբագրել

  • Степанов Н. Г "100 вопросов по анаэробной инфекции мягких тканей. Избранные разделы пиологии", Нижний Новгород
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։