Գագիկ Մխոյան

հայ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

Գագիկ Գնունու Մխոյան (ապրիլի 26, 1950(1950-04-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 16, 2009(2009-02-16)[1]), հայ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1995), պրոֆեսոր (2003): Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ (2008)[2]:

Գագիկ Մխոյան
Ծնվել էապրիլի 26, 1950(1950-04-26)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 16, 2009(2009-02-16) (58 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1974)
Մասնագիտությունանեսթեզիոլոգ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1995)
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Գագիկ Մխոյանը ծնվել է 1950 թվականի ապրիլի 26-ին, Երևանում։ 1967 թվականին ավարտել է Երևանի թիվ 74 միջնակարգ դպրոցը։ 1968 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, որն ավարտել է 1974 թվականին։ 1974-1975 թվականներին անցել է ինտերնատուրա Երևանի թիվ 2 կլինիկական ծննդատանը։ Սկսած ուսանողական տարիներից հետաքրքրվել ր ուսումնասիրել է անէսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ոլորտները։ Ուսմանը զուգահետ, որպես անէսթեզիստ, աշխատել է Երևանի թիվ 2 կլինիկական ծննդատանը։ 1975 թվականից, որպես անէսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, աշխատել է ԽՍՀՄ Համամիութենական կլինիկական և փորձարարական վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի (ՀԿՓՎԳՀԻ) Երևանի մասնաճյուղում։ 1978 թվականին ինստիտուտի կողմից գործուղվել է սովորելու Մոսկվայի ՀԿՓՎԳՀԻ-ի անէսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի բաժին կլինիկական օրդինատուրայում, ապա՝ ասպիրանտուրայում։ 1983 թվականին հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական թեզը և վերադարձել Հայաստան և որպես անէսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ շարունակել աշխատանքը ՀԿՓՎԳՀԻ-ի Երևանի մասնաճյուղում։ 1986-1991 թվականներին եղել է «Էրեբունի» ԲԿ անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ, 1991-1999 թվականներին՝ անեսթեզիոլոգիայի, ինտենսիվ բուժման և վերակենդանացման բաժանմունքների վարիչ, 1999 թվականից՝ անեսթեզիոլոգիայի, ինտենսիվ բուժման և անհետաձգելի բուժօգնության կլինիկայի ղեկավար, միաժամանակ՝ ԵՊԲՀ վիրաբուժական հիվանդությունների համար 1 ամբիոնի վարիչ[3]։ 1995 թվականին պաշտպանում է դոկտորական թեզը Էնդոգեն թունավորումները վիրաբուժական հիվանդությունների ժամանակ թեմայով, իսկ 2003 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ 2004 թվականին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր անէսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։ 2008 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ պատվավոր կոչոմանը։

Աշխատանքները վերաբերում են շնչափողահատման, շնչափողի ինտուբացիայի, սիրտ-թոքային վերակենդանացման, արյան փոխներարկման ժամանակակից խնդիրներին։ Հեղինակ է մեթոդական ձեռնարկների։ Հեղինակ է շուրջ 160 գիտական աշխատանքի[3]։

Պարգևներ խմբագրել

Անդամակցություն խմբագրել

  • ՀՀ անէսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների միության նախագահ (1996 թվականից)։
  • ՀՀ գլխավոր անէսթեզիոլոգ և ռեանիմատոլոգ (1998 թվականից)։
  • ՀՀ անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի եվրոպական միությունների անդամ։

Երկեր խմբագրել

  • Անեսթեզիոլոգիա, ինտենսիվ թերապիա և անհետաձգելի բժշկություն։ Մեթոդական ձեռնարկ, Մխոյան Գ. Գ, Եղիազարյան Մ. Ի., Երևանի պետական բժշկական համալսարան, Երևան, ԵՊԲՀ հրատարակչություն, 2010[4]։
  • Ինֆուզիոն թերապիայի ժամանակակից մոտեցումները, Երևան, 2004։
  • Փաստաթղթավարումն անեսթեզիոլոգիայում և ինտենսիվ թերապիայում։ Ուսումնա-մեթոդական ձեռնարկ։ Մխոյան Գագիկ Գ, Վարոսյան Արմեն Ֆ., Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոն, Հայաստանի անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների միություն, Երևան, «Աստղիկ գրատուն», 2004[5]։
  • Արյան փոխներարկման ժամանակակից խնդիրները, Երևան, 2002։
  • Սիրտ-թոքային վերակենդանացում, Երևան, 2001։
  • Շնչափողի ինտուբացիա, Երևան, 2001։
  • Անեզթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի արձանագրերն ու հիմունքները։ Ձեռնարկ, ՀՀ Անեսթեզիոլոգների և Ռեանիմատոլոգների Միություն, Մխիթար Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարան, Անզգայացման, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման ամբիոն, Երևան, «Հայաստան», 1999[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. LLC, Helix Consulting. «Կյանքից հեռացել է պրոֆեսոր Գագիկ Գնունու Մխոյանը - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  2. «ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ». A1Plus. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  3. 3,0 3,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 141։
  4. Մխոյան, Գ Գ; Եղիազարյան, Մ Ի (2010). Անեսթեզիոլոգիա, ինտենսիվ թերապիա և անհետաձգելի բժշկություն։ Մեթոդական ձեռնարկ. Երևանի պետական բժշկական համալսարան Մ.Հերացու անվ. Երևան: ԵՊԲՀ հրատ. ISBN 9789939650104.
  5. Մխոյան, Գագիկ Գ; Վարոսյան, Արմեն Ֆ (2004). Փաստաթղթավարումն անեսթեզիոլոգիայում և ինտենսիվ թերապիայում։ Ուսումնա-մեթոդական ձեռնարկ. Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, Հայաստանի անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների միություն. Երևան: Աստղիկ գրատուն. ISBN 9789994192731.
  6. Մխոյան, Գ Գ (1999). Անեզթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի արձանագրերն ու հիմունքները ։ Ձեռնարկ. ՀՀ Անեսթեզիոլոգների և Ռեանիմատոլոգների Միություն, Մխիթար Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարան. Երևան: Հայաստան. ISBN 9785540017138.

Գրականություն խմբագրել