Բրոքեն Հիլ (անգլ.՝ Broken Hill), կապարի֊ցինկի հանքավայրերի խումբ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում։ Հանքաքարի հետախուզված պաշարները՝ ավելի քան 17 միլիոն տոննա է։ Հանքաքարը պարունակում է 8–13% կապար, 10–13% ցինկ, 100–150 գ/տ արծաթ։ Հանքաքարից կորզում են նաև կադմիում, ոսկի, պղինձ, ծարիր և կոբալտ։ Կենտրոնը Բրոքեն Հիլ քաղաքն է։

Բրոքեն Հիլ
Տեսակհանքահոր
Երկիր Ավստրալիա
ՎարչատարածքՆոր Հարավային Ուելս
Քարտեզ
Քարտեզ

Անվանում

խմբագրել

Անվանումը անգլերենից բառացի թարգմանած նշանակում է «կոտրված բլուր»[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրոքեն Հիլ (հանքավայր)» հոդվածին։