Երրորդ խմբի ամրոցներին ենք վերագրում նաև Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղից չորս կիլոմետր դեպի արևելք գտնվող, այսպես կոչված է Բրուտի բերդը։

Կառուցվածք խմբագրել

Ամրոցը կառուցված է փոքրիշատե հարթ բլրի գագաթին, որն ընկած է հյուսիս-հարավ ուղղությամբ։ Բարձունքի լանջերը երեք կողմից համարյա հավասար թեքությամբ իջնում են դեպի ստորոտները, բացի արևելյան լանջից, որը ավելի դժվարամատչելի է և թեքությամբ իջնում է դեպի խոր ձորը։ Ամրոցը գրավում է կես հեկտար տարածություն։

Պարիսպներ խմբագրել

Պարիսպների վրա հայտնաբերվեցին հինգ աշտարակ, որոնք դասավորված են ամրոցի չորս անկյուններում, մեկը հյուսիսային պարսպի գրեթե կենտրոնում է։ Պարիսպների լայնությունը չորս մետր է, անշաղախ ու անտաշ քարերից։ Մուտքը գտնվում է հարավային պարսպի կենտրոնում և ունի երեք մետր լայնություն։

Ամրոցը, ունեցել է տեղական պաշտպանական նշանակություն, ինչպես մի շարք այլ ամրոցներ։

Շրջակայքը խմբագրել

Ամրոցում և նրանից դուրս երևում են բազմաթիվ բնակարանների ավերակներ, տների պատերի կառուցման տեխնիկան նման է ամրոցի պարիսպների կառուցմանը։

Ամրոցում և նրա մոտակա շրջակայքում ջուր չկա։

Գրականություն խմբագրել