Բրիլկինի դաստակերտ (ռուս.՝ Уса́дьба Бры́лкина), պատմական շենքերի համալիր Պուշկին քաղաքում։ Կառուցվել է 1810-ական թթ.-ին։ Համարվում է մշակութային ժառանգության օբյեկտ[2]։ Գտնվում է Սրեդնյայա փողոցի թիվ 24 և 26/8 տներում, Օրանժերեյնայա փողոցի անկյունում։

Բրիլկինի դաստակերտ
Տեսակտեսարժան վայր, շինությունների համալիր և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊուշկին
Ճարտարապետական ոճկլասիցիզմ
Հիմնադրված է1810
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Թաղամասի առաջին տունը կառուցվել է 1746 թվականին Ս. Ի. Չևակինսկու նախագծով։ Փողոցի անկյունում գտնվող նոր տունը (այժմ՝ տուն 26/8), որի առաջին հարկը կառուցված էր աղյուսից, երկրորդը՝ փայտից, կառուցվել է (հավանաբար՝ վերակառուցվել) 1810-ական թվականներին։ Միևնույն ժամանակ կառուցվել է մեկհարկանի քարե կցաշենքը, ներկայիս թիվ 24 տունը։ Տների ճարտարապետը հավանաբար Վասիլի Ստասովն է։ Հայտնի է, որ 1857 թվականին տները պատկանել են վաճառական Մ. Ի. Յաշումովի այրուն։ 1877 թվականին նոր սեփականատիրոջ՝ արքունի խորհրդական Ի. Ա. Բրիլկինի համար ճարտարապետ Ն. Ս. Նիկիտինի նախագծով կառուցվել է երկրորդ հարկով կցաշենքը, իսկ գլխավոր տունն ընդարձակվել է։ 20-րդ դարի սկզբին տունը պատկանել է Ն. Ա. Տիրանին, որի մեջ ստեղծվել է Ցարսկոյե Սելոյի հասարակական ժողովը։ Հայրենական մեծ պատերազմից հետո նախկին գլխավոր տունը վերակառուցվեց. փայտե երկրորդ հարկը քանդվեց և փոխարինվեց քարով[3][4]։

Ճարտարապետություն

խմբագրել

Գլխավոր տունը կառուցված է կլասիցիզմի ոճով։ Առավել բնորոշ է եռակի պատուհանով կլոր անկյունը, որը փոխարինվել է քարով և համալրվել պատշգամբով։ Վերակառուցումը հետո կցաշենքը ստացել է էկլեկտիզմի շունչ[3][4]։

Գրականություն

խմբագրել
  • Семенова Г. В. Царское Село: знакомое и незнакомое. — М.: Центрполиграф, 2009. — С. 305-306. — 638 с. — ISBN 978-5-9524-4249-8.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Список вновь выявленных объектов, представляющих историческую, научную, художественную или иную культурную ценность (утверждён приказом КГИОП № 15 от 20 февраля 2001 года с изменениями на 17 декабря 2021 года)
  2. Приказ Комитет по государственному контролю, использованию и охране памятников истории и культуры Санкт-Петербурга (КГИОП) от 20 февраля 2001 года № 15 «Об утверждении Списка вновь выявленных объектов, представляющих историческую, научную, художественную или иную культурную ценность»
  3. 3,0 3,1 «Средняя 24, 26. Усадьба Брылкина». Энциклопедия Царского Села. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.
  4. 4,0 4,1 «Городская усадьба И. А. Брылкина. Главный дом». citywalls.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել