Բրենդա Քլարք
Բրենդա Քլարք (անգլ.՝ Brenda Clark, փետրվարի 10, 1955[1], Տորոնտո, Կանադա և Port Hope, Northumberland County, Օնտարիո, Կանադա), կանադացի պատկերզարդող, որն առավելապես հայտնի է «Ֆրանկլին կրիան» մանկական գրքերի շարքում կատարած իր աշխատանքով։
Բրենդա Քլարք | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1955[1] (69 տարեկան) |
Ծննդավայր | Տորոնտո, Կանադա և Port Hope, Northumberland County, Օնտարիո, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրթություն | Շերիդան քոլեջ |
Մասնագիտություն | գրող, մանկագիր և նկարազարդող |
Պարգևներ |
Նա ծնվել է Տորոնտոյում և պատկերազարդում է սովորել Շերիդան քոլեջում։ Այժմ ապրում է Փորթ Փերրիում[2]։
Ֆրանկլինի շարքի մի քանի գրքեր ստացել են մրցանակներ Մանկական Գրքերի Կանադայի Կենտրոնի կողմից[3]։ Ֆրանկլին հեռուստատեսային անիմացիոն շարքը` հիմնված «Ֆրանկլին կրիան» գրքերի վրա, հեռարձակվել է կանադական և ամերիկյան հեռուստատեսություններով։ Կանադայի փոստը դրոշմանիշ է հաստատել Ֆրանկլին Կրիայի նկարով 2012 թվականին[4][5]։ Երկրորդ հեռուստատեսային շարքը` «Ֆրանկլինը և ընկերները» հերարձակվել է ավելի քան 15 երկրներում[6]։
Ընտրված աշխատանքներ
խմբագրել- Սադին և ձնեմարդը (Sadie and the Snowman (1985), տեքստը` Ալլեն Մորգանի)
- Ֆրանկլինը մթության մեջ (Franklin in the Dark (1986), տեքստը` Պոլետ Բուրժուայի)
- Մատնաչափիկը (Little Fingerling (1989), տեքստը` Մոնիկա Հուգեսի)
- Իմ շունը. Նկարչության, լուսանկարների ու փաստերի նոթատետր (My Dog: A Scrapbook of Drawings, Photos and Facts (1993), տեքստը` Մերլին Բայիլի)
- Puddleman (1994), տեքտսը` Թեդ Սթաունթոնի
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://web.archive.org/web/20160401144323/http://jeugdliteratuur.org/auteurs/brenda-clark
- ↑ Canadian Children's Book Centre (1999). The Storymakers: Illustrating Children's Books : 72 Artists and Illustrators Talk about Their Work. էջեր 32–33. ISBN 1551381079.
- ↑ «Brenda Clark». Kids Can Press. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ 4,0 4,1 «Brenda Clark named to the Order of Canada». Alumni News. Sheridan College.
- ↑ Holmes, Gillian (1999). Who's Who of Canadian Women, 1999-2000. էջեր 184–85. ISBN 0920966551.
- ↑ «Franklin the turtle turns 25 - and gets a new TV series». Globe and Mail. 2011 թ․ մարտի 3.
- ↑ General, The Office of the Secretary to the Governor. «The Governor General of Canada» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.