Բրեկոնի տաճար (անգլ.՝ Brecon Cathedral), Սուոնսի և Բրեկոնի թեմի առաջնորդանիստ եկեղեցին Բրեկոն քաղաքում (Ուելս), Սուոնսի և Բրեկոնի եպիսկոպոսի նստավայրը։

Բրեկոնի տաճար
Հիմնական տվյալներ
Տեսականգլիկական տաճար
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունԲրեկոն և Brecon?
ԴավանանքԱնգլիկան եկեղեցի[2]
ԹեմDiocese of Swansea and Brecon?
Հիմնական ամսաթվերըմոտ 1230[1]
Ժառանգության կարգավիճակ1-ին աստիճանի ցուցակագրված շենք
ՆվիրվածՀովհաննես Ավետարանիչ
Ճարտարապետական ոճԳոթիկա
Հիմնադրվածմոտ 1230[1]
Քարտեզ
Քարտեզ
 Brecon Cathedral Վիքիպահեստում
breconcathedral.org.uk(անգլ.)

Պատմություն խմբագրել

Տաճարի պատմությունը սկսվում է 1093 թվականին, երբ Վիլհելմ Նվաճողի զարմիկը՝ Բեռնարդ դե Նեֆմարշը, սկսում է վերակառուցել իր կողմից վերջերս նվաճված Բրիխեյնիոգի մայրաքաղաքը։ Այդ տարի նա Բաթլյան աբբայության միաբան ոմն Ռոջերին է նվիրաբերում Հովհաննես Աստվածաբանին նվիրված եկեղեցի, որտեղ բենեդիկտյանները հիմնադրում են Բրեկոնի աբբայությունը։ Հայտնի է, որ 1172 թվականին այդ համայնքի արքիդիակոնը եղել է Գիրալդ Կամբրիացին[3]։

Մինչ օրս պահպանվել են 11-րդ դարի տաճարի մնացորդները, սակայն տաճարի համալիրի շինությունների հիմնական մասը վերաբերում են 13-14-րդ դարերին։ Տաճարի արևմտյան մասում պահպանվել են «կելտական եկեղեցու» ժամանակներին վերաբերող փայտե փորագրության հատվածներ։ Բրեկոնի տաճարում նաև պահպանում է Ուելսում նավթի լամպերի համար նախատեսված ամենամեծ քարը[4]։

15-րդ դարում և 16-րդ դարի սկզբում տաճարը ծառայել է որպես ուխտագնացության հայտնի վայր, հիմնականում նավը բաժանող ոսկեզօծ խաչաձև միջնորմի շնորհիվ։ Միջնապատը չի պահպանվել, սակայն նրան ժամանակակից պոեզիայում մի քանի կարճ հիշատակումներ են եղել, որոնք հայտնում են, որ այն եղել է տպավորիչ ու գեղեցիկ տեսարան։ Դրա չափերի մասին կարելի է դատել ամբիոնի վերևում և հակառակ պատի վրա մնացած դռների բացվածքների, որոնց միջոցով ելք է բացվել դեպի միջնապատի վերին մասը, ինչպես նաև քարե նեցուկների հիման վրա, որոնց վրա միջնապատն ամրացել է[4]։

1538 թվականին վանքերի փակման ժամանակ Բրեկոնի վանքը փրկվել է շնորհիվ այն բանի, որ վերածվել է բրեկոնի ծխական եկեղեցու, և այդ կարգավիճակով այն ծառայել է մինչև 20-րդ դարի սկիզբը։ Բացի այդ, տաճարին կից Հարվարդի մատուռը ծառայել է որպես Հարավային Ուելսի սահմանապահների գնդի մատուռ, որտեղ պահվում են նաև Իզանդլվանի մարտում աչքի ընկած 1-ին գումարտակի թագավորական դրոշակները[3]։

1920 թվականին Ուելսում եկեղեցու ապապետականացման և առանձնացման ժամանակ տաճարը ներառվել է Սուոնսի և Բրեկոնի նորաստեղծ թեմում, իսկ 1923 թվականից ստացել է մայր տաճարի կարգավիճակ։

Վերջին տարիներին տաճարի տարածքում գտնվող որոշ շենքեր վերածվել են թեմական կենտրոնի, ցուցասրահի, ինչպես նաև խանութի և ռեստորանի ուխտավորների համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 British Listed Buildings — 2010.
  2. https://www.genuki.org.uk//big/wal/BRE/Brecon/StJohn
  3. 3,0 3,1 «Brecon Cathedral» (անգլերեն). Red Dragon of Wales. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 15-ին.
  4. 4,0 4,1 «Brecon Cathedral» (անգլերեն). Brecon Town Council. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել