Բրեթ Էյթքեն (անգլ.՝ Brett Aitken, հունվարի 25, 1971(1971-01-25), Ադելաիդա, Ավստրալիա), ավստրալիացի հեծանվորդ, օլիմպիական չեմպիոն[2]։ Ընդհանուր առմամբ նվաճել է օլիմպիական երեք մեդալ[3], որոնցից մեկը՝ ոսկե (2000 թվականի ամառային օլիմպիական խաղերում, մարզահրապարակային հեծանվավազքի «Մեդիսոն» մրցաձևում, Սքոթ ՄըքԳրորիի ընկերակցությամբ[4] )[5]: Բրեթ Էյթքենը բազմիցս մասնակցել է նաև խճուղային հեծանվավազքի մրցումների։ 2004 թվականին հրաժեշտ է տվել ակտիվ սպորտին, սակայն երկու տարի անց վերադարձել է, մասնակցել «Օվկիանիայի տուր» (Oceania Tour) մրցումներին[5]։ 2001 թվականի հունվարի 16-ին Ավստրալիայի կառավարությունը Բրեթ Էյթքենին շնորհել է պետական բարձրագույն պարգև՝ Australian Sports Medal՝ մարզական իր խոշոր նվաճումների համար[6]։

Բրեթ Էյթքեն
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝track cyclist և հեծանվորդ
Երկիր՝ Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 25, 1971(1971-01-25) (53 տարեկան)
Ծննդավայր՝Ադելաիդա, Ավստրալիա
173 սանտիմետր
Քաշ՝64 կիլոգրամ

Օլիմպիական չեմպիոնը ծնունդով Ադելաիդայից է, եղել է այդ քաղաքի հեծանվորդների ակումբի (Adelaide Cycling Club) անդամ։ Նա եղել է նաև Ավստրալիայի սպորտի ինստիտուտի կրթաթոշակառու[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Australian Honours Search Facility
  2. Athlete Biography, AOC
  3. Olympic Games, ABC
  4. http://www.sports-reference.com/olympics/athletes/ai/brett-aitken-1.html%7Ctítulo=Perfil no Sports Reference, LLC|lingua=inglês|autor=|data=|publicado=Sports Reference|acessodata=3 de novembro de 2015}}
  5. 5,0 5,1 Jones, Jeff & Stevenson, John (2006) "Olympic gold medalist Aitken returns to cycling Արխիվացված 10 Սեպտեմբեր 2012 Wayback Machine", CyclingNews.com, 18 February 2006, retrieved 24 January 2010
  6. «Alicia Aberley». Department of the Prime Minister and Cabinet. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
  7. AIS Cycling Achievements Արխիվացված 24 Նոյեմբեր 2011 Wayback Machine