Բրատսկի օդանավակայանի հրդեհ (1992)

Բրատսկի օդանավակայանի հրդեհ, արտակարգ պատահար (հրդեհ), որը տեղի է ունեցել 1992 թվականի հունիսի 23-ին Բրատսկի օդանավակայանում։ Հրդեհի հետևանքով այրվել է երկու ՏՈՒ-154 ինքնաթիռ և զոհվել 1 մարդ։

Բրատսկի օդանավակայանի հրդեհ
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականհունիսի 19, 1992
ՎայրԲրատսկ (օդանավակայան), ,
Չվերթ2889
Թռիչքի վայրKoltsovo Airport?
Վերջնական կետՎլադիվոստոկ
Զոհվածներ1 մարդ
Օդանավ

Ինքնաթիռներ խմբագրել

 
ՏՈՒ-154Բ ինքնաթիռ, որը նման է երկու այրված ինքնաթիռներին

78А-282 գործարանային համարով և 02-82 սերիայի ՏՈՒ-154Բ-1-ը թողարկվել է 1978 թվականի հունիսի 23-ին Կույբիշևի ավիագործարանի կողմից և հուլիսի 6-ին փոխանցվել Քաղաքացիական ավիացիայի նախարարությանը, որն ինքնաթիռին տվել է CCCP-85282 համարը և նրան ուղարկել 235-րդ Առանձին կառավարական ավիաջոկատ։ 1981 թվականի ապրիլի 23-ին ինքնաթիռը տեղափոխեցին Ուրալի քաղավիացիայի ենթակայության տակ գտնվող Պերմի առաջին ավիաջոկատ, իսկ հետագայում Սվերդլովսկի առաջին ավիաջոկատ (Ուրալյան ՔԱԿ)[1][2]։

77А-234 գործարանային համարով և 02-34 սերիայի ՏՈՒ-154Բ-1-ը թողարկվել է 1977 թվականի սեպտեմբերի 11-ին Կույբիշևի ավիագործարանի կողմից և սեպտեմբերի 30-ին փոխանցվել Քաղաքացիական ավիացիայի նախարարությանը, որն ինքնաթիռին տվել է CCCP-85234 համարը և նրան ուղարկել քաղաքացիական ավիացիայի Մոսկվայի տարածքային կառավարման Վնուկովո ավիաջոկատ։ 1986 թվականի նոյեմբերի 21-ին ինքնաթիռը տեղափոխվել է քաղաքացիական ավիացիայի Մերձվոլգյան առաջին Կույբիշևյան ավիաջոկատ։ Աղետի օրվա դրությամբ ինքնաթիռը կատարած է եղել 31565 ժամ թռիչք և 13180 վայրէջք[1][3]։

Հրդեհ խմբագրել

1992 թվականի հունիսի 18-ին Սամարայի ավիաձեռնարկության 85234 ինքնաթիռն իրականացնում էր 5308 Վլադիվոստոկ-Սամարա չվերթը, որի ժամանակ պետք է վայրէջք կատարեր Բրատսկի օդանավակայանում՝ վերալիցքավորման համար։ Ինքնաթիռի սպասարկման ժամանակ հայտնաբերվել են տեխնիկական անսարքություններ, ինչի հետ կապված որոշվել է տվյալ ինքնաթիռն առայժմ չլիցքավորել։ Թռիչքի ուղևորները Սամարա են ուղարկվել Բրատսկի ավիաձեռնարկության ինքնաթիռներից մեկով, իսկ Սամարայի ՏՈՒ-154-ը թողնվել է վերանորոգման համար[4]։

 
Վառելիք լիցքավորող ТЗ-22-258

Արդեն գիշերը Բրատսկի օդանավակայանում վայրէջք կատարեց, այնուհետև հարևան հարթակում կայանեց Եկատերինբուրգի ավիաձեռնարկության 85282 ինքնաթիռը, որն իրականացնում էր 2889 Վլադիվոստոկ-Եկատերինբուրգ չվերթը և նույնպես վերալիցքավորման համար պետք է միջանկյալ վայրէջք կատարեր Բրատսկում։ Ինքնաթիռում կար 130 ուղևոր, որոնցից շատերը լքել էին ինքնաթիռը և սպասում էին օդակայարանի շենքում, սակայն 10 ուղևոր, այդ թվում՝ 5 երեխա, անձնակազմի հրամանատարի (Ն. Նելիդովի) թույլտվությամբ մնացին ինքնաթիռի սրահում։ 2889 չվերթի ինքնաթիռի լիցքավորումն իրականացվում էր գիշերվա ժամը 3-ին՝ երկու ТЗ-22-258 վառելիք լիցքավորող մեքենաների միջոցով՝ վառելիքալիցքավորիչից վառելիքալիցքավորիչ սխեմայով[1][4]։

Անսպասելիորեն երկրորդ վառելիքալիցքավորիչի լիցքավորման խողովակի ծայրակալն անջատվեց հիմնական վառելիքալիցքավորիչի ընդունիչից։ Անջատված խողովակից ճնշման տակ հորդառատ դուրս ցայտած ավիակերոսինն ընկավ պոմպային ագրեգատի աշխատող շարժիչի արտանետող կոլլեկտորին և բռնկվեց՝ առաջացնելով հրդեհ հիմնական վառելիքալիցքավորիչի հետնամասում։ Լիցքավորում իրականացնող անձնակազմը չկարողացավ անջատել շարժիչները և կասեցնել վառելիքի մատակարարումը, որը, շարունակելով ճնշման տակ դուրս թափվել բետոնին, արագ մեծացնում էր հրդեհի օջախը։ Մի քանի րոպեից բռնկվեց 85282 ինքնաթիռը, այնուհետև 85234-ը, իսկ հրշեջ բրիգադները չկարողացան մարել դրանք։ Միևնույն ժամանակ օդային տերմինալի մոտ կայանված, ավիակերոսինով լցված տարաների պայթյունի վտանգ կար։ Հրդեհի վայր ժամանած վարորդների հերթափոխի բրիգադավար Գենադի Գավրիլովը ցատկեց այրվող վառելիքալիցքավորիչներից մեկի մեջ և հեռացրեց այն կրակի գոտուց։ Այնուհետև Գավրիլովը վերադարձավ և սկսեց հեռացնել երկրորդ վառելիքալիցքավորիչը, սակայն 70 մետր հեռավորության վրա տեղի ունեցավ պայթյուն։

Պայթյունի ժամանակ հերթափոխի բրիգադավար Գենադի Գավրիլովը ստացավ ծանր այրվածքներ և տեղափոխվեց № 2 քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժին, որտեղ էլ մահացավ հունիսի 21-ին ժամը 14-ին։ Բացի իրենից այլևս ոչ ոք չմահացավ։ Երկու ինքնաթիռներն էլ ոչնչացան, իսկ ընդհանուր նյութական վնասը կազմեց 250 միլիոն ռուբլի։ Ուղևորներին վճարվեց փոխհատուցում (մեկ կիլոգրամ ուղեբեռի համար 50 ռուբլի)[1][2][4]։

Պատճառներ խմբագրել

Ինչպես ցույց տվեց հետաքննությունը, խողովակի անջատումը տեղի է ունեցել նրա հետ ՎՔՆ-ի ոչ սթափ օպերատոր Բերդիշևի նախորդած գործողությունների հետևանքով։ Իսկ պաշտպանիչ վահանակները հանելու պատճառով տեղի է ունեցել վառելիքի ընկնելը շարժիչի ելքային կոլլեկտորի վրա, ինչը հանգեցրել է կերոսինի բռնկմանը և հրդեհի առաջացմանը[1]։ Ինչպես հաղորդեց ՌՖ-ի անվտանգության քաղաքային բաժնի պետ Սերգեյ Գորեմիկոն, աղետի պատճառ է հանդիսացել «տարրական ռուսական անպատասխանատվությունը»[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Чрезвычайное происшествие (пожар) с двумя Ту-154Б-1 концерна Аэроволга и Уральского УГА в а/п Братск (борт RA-85282), 19 июня 1992 года» (ռուսերեն). AirDisaster.ru. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  2. 2,0 2,1 «Туполев Ту-154Б-1 Бортовой №: CCCP-85282» (ռուսերեն). russianplanes.net. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  3. «Туполев Ту-154Б-1 Бортовой №: CCCP-85234» (ռուսերեն). russianplanes.net. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Августовский, Олег (1992). «В БРАТСКОМ АЭРОПОРТУ СГОРЕЛО ДВА САМОЛЕТА» (ռուսերեն). Братское обозрение. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.