Բրազիլիայի հայկական տպագրություն

Բրազիլիայի հայկական տպագրություն, Սան Պաուլոյում տարբեր տարիների տպագրվել են շուրջ 15 անուն հայկական պարբերակններ, որոնք, սակայն, կարճատև կյանք են ունեցել։

Պատմություն խմբագրել

Առաջինը Հնչակյան ուսանողական միության պաշտոնաթերթ «Կայծ» ազգայնական, գրական, գեղարվեստական ամսագիրն է։ Լույս է տեսել 1933-1937 թվականներին, որի խմբագիրն էր Երվանդ Կարմրակը (Երվանդ Մխիթարյան)։

Հետագա տարիներին հրատարակվել են «Վերելք» (1946-1947), «Հայաստանի ձայն» (1947-1950), «Հայաստան» (1965-1967), «Սիփան» (1983-1987), «Նոր Անի», «Տրիբունա Արմենիա» (պորտուգալերեն) պարբերականները։

Ներկայում լույս են տեսնում «Իրիս» («Ծիածան», Սան Պաուլո, 2-3 ամիսը մեկ լույս է ընծայում Հայկական բարեգործական ընդհանուր միության Սան Պաուլոյի մասնաճյուղը, որի վարչության նախագահը Գրիգոր Մանուկյանն է)[1], «Մասիս» (Ռիո դե Ժանեյրո, հրատարակիչ՝ Արա Նևրուզ)[1], «Լրատու» (հայերեն, պորտուգալերեն) պարբերականները։ 1995 թվականից վերահրատարակվում է բրազիլահայ թեմի «Սիփան» (Սան Պաուլո) երկամսյա պաշտոնաթերթը (հայերեն, պորտուգալերեն, խմբագիր՝ Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյան)[1]։

Բրազիլական պարբերականներում հաճախ տպագրվում են լրագրող Մաքս Պարոնյանի նյութերը, իսկ քաղաքական բնույթի հրապարակումներով հայտնի է Ֆեռնանդո Գասպարյանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Բրազիլիայում Հայաստանի դեսպանություն։ Համայնքի մասին». brazil.mfa.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 22-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։