Բուրիդանի ավանակ (լատին․՝ Asinus Buridani inter duo prata՝ Բուրիդանի ավանակը երկու մարգագետինների արանքում), ֆրանսիացի Ժան Բուրիդանի անվամբ կոչված փիլիսոփայական պարադոքս, չնայած, որ հայտնի է եղել դեռևս Արիստոտելի աշխատություններից։ Պարադոքսի հարցն է, թե ի՞նչ ընտրություն է անելու ավանակը, որը գտնվում է երկու հավասարապես գայթակղիչ խոտի դեզերի միջև։

ԱՄՆ-ն միջoվկիանոսյան ջրանցքի տեղի ընտրության առաջ, Բուրիդանի ավանակի տեսքով (մոտ 1900 թվականի ծաղրանկար)։

Բուրիդանը որևէ տեղ չի հիշատակել սրա մասին, բայց անդրադարձել է նման թեմայի, պաշտպանելով բարոյական դետերմինիզմի դիրքերը՝ երբ մարդ ընտրության առաջ կանգնած պետք է ընտրի առավելագույն բարիքը։ Բուրիդանը գտնում է, որ ընտրությունը կարող է դանդաղել յուրաքանչյուր ընտրվող առարկայի գնահատման ընթացքում։

Հետագայում այլ գրողներ չափազանցրել են այս տեսակետը, բերելով ավանակի և հավասարապես հասանելի և լավ խոտի դեզերի օրինակը։ Նրանք պնդում էին, որ ավանակը չկարողանալով ընտրություն անել, չի ուտի և սովից կսատկի։ Այս վարկածը մեծ տարածում է ստացել Լայբնիցիի շնորհիվ[1]։

Ըստ խնդրի տրամաբանության կարելի է եզրակացնել, որ ավանակը սովից չի սատկի, թեև չենք կարող վստահաբար ասել, թե որ դեզը կընտրի։ Ուտելիքից հրաժարվելը նույնպես կարելի է ընտրություն հաշվել։ Այսպիսով երեք ընտրությունից (աջ դեզը, ձախ դեզը և սովամահությունը) ամենավատը երրորդն է, և հետևաբար ավանակը դա չի ընտրի[2]։

Խնդրի որոշ մեկնություններում դիտարկվում է իրադրության հավանական փոփոխությունը՝ միացնելով երկու դեզերը երկճյուղումը (դիխոտոմիա) կորչում է[3]

Երեք օր հետևում էին նրան առևտրականն ու Բուրիդանը։ Հավանաբար երեքն էլ սովից կմեռնեին, եթե արևտրականը երկու դեզերը չմիացներ։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • The Columbia Encyclopedia (6th ed.). 2006.
  • Knowles, Elizabeth (2006). The Oxford Dictionary of Phrase and Fable.
  • Mawson, T.J. (2005). Belief in God. New York, NY: Oxford University (Clarendon) Press. էջ 201.
  • Rescher, Nicholas (1959/60). «Choice Without Preference: A Study of the History and of the Logic of the Problem of "Buridan's Ass"». Kant-Studien. 51: 142–75.
  • Zupko, Jack (2003). John Buridan: Portrait of a Fourteenth-Century Arts Master. Notre Dame, Indiana: University of Notre Dame Press. էջեր 258, 400n71.
  • Ullmann-Margalit, E.; Morgenbesser, S. (1977). «Picking and Choos-ing». Social Research. 44: 757–785.

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Лейбниц Г. В. Опыты теодицеи о благости Божией, свободе человека и начале зла. Соч. в 4 т., т.4. — М.: Мысль, 1989, с. 159 (ռուս.)
  2. Amartya Sen Chapter 6. Rationality and Uncertainty // Rationality and Freedom. — Harvard University Press, 2004. — P. 229. — 736 p. — ISBN 0674013514, 9780674013513(անգլ.)
  3. Н. А. Пашковская, И. П. Гудзик, В. А. Корсакова ГДЗ. Решебник по русскому языку. 6 класс.[1] Արխիվացված 2015-02-25 Wayback Machine