Բուսական նյութերի հիդրոլիզ

Բուսական նյութերի հիդրոլիզ ջրի փոխազդեցությունը ոչ սննդահումքի բուսական բազմաշաքարների (բնափայտի թափոնների, բամբակենու թեփի, արևծաղկի կեղևի ևն) հետ՝ կատալիզատորների (անօրգանական թթուների) առկայությամբ։ Ելային բուսական հումքը, սովորաբար, պարունակում է մինչև 75% ջրում անլուծելի բազմաշաքարներ՝ թաղանթանյութի և հեմիթաղանթանյութի ձևով, որոնց քայքայման ժամանակ սկզբում առաջանում են միջանկյալ միացություններ, ապա՝ պարզագույն շաքարներ՝ մոնոզներ։ Միաժամանակ տեղի է ունենում նաև վերջիններիս քայքայում, որի դեպքում ստացվում են ֆուրֆուրոլ, օրգանական թթուներ, հեմինաթթուներ և այլ նյութեր։ Ջերմաստիճանը բարձրացնելիս և թթուների կոնցենտրացիան մեծացնելիս մեծանում է հիդրոլիզի արագությունը։ Բուսական նյութերի հիդրոլիզը հիդրոլիզային արտադրությունների հիմքն է. կիրառվում է սննդային, կերային և տեխնիկական կարևոր նյութեր ստանալու համար։ Արտադրական պայմաններում հիդրոլիզի նյութերը հիդրոլիզատորներն են՝ մոնոզների (պենտոզների և հեքսոգների, մասնավորապես գլյուկոզի) լուծույթները, ցնդող նյութերը (օրգանական թթուներ, սպիրտներ) և պինդ մնացորդը՝ հիդրոլիզային լիգնինը։ Բազմաշաքարներից մոնոզների ելքը կարող է հասնել 90% ։ Առավել տարածված է հիդրոլիզատների կենսաքիմիական մշակումը, որի օգնությամբ ստանում են սպիտակուցավիտամինային նյութեր՝ կերային խմորասնկեր։ Տիդրոլիզային արտադրության կարևորագույն նյութերից էթիլալկոհոլը նույնպես ստանում են կենսաքիմիական եղանակով՝ հիդրոլիգատների հեքսոզները խմորելով։ Մննդային գլյուկոզը և տեխնիկական քսիլոզն ստանում են, համապատասխանաբար, հեքսոզային և պենտոզային հիդրոլիզատներից՝ դրանք մաքրելով հանքային ու օրգանական խառնուրդներից՝ գոլորշիացմամբ և բյուրեղացմամբ։ Քիմիական մշակման ժամանակ հիդրոլիգատների մեջ պարունակած մոնոզները վերականգնելով ստանում են բազմատոմ սպիրտներ, հեքսոգներից առաջանում են համապատասխան հեքսիտներ (սորբիտ, մաննիտ, դուլցիտ ևն), իսկ պենտոզներից՝ պենտիտներ (քսիլիտ, արաբիտ և այլն)։ Բազմատոմ սպիրտների հիդրոգենոլիգի եղանակով կարելի է ստանալ գլիցերին, պրոպիլենգլիկոլ և էթիլենգլիկոլ։ Պենտոզների դեհիդրատացմամբ ստանում են ֆուրֆուրոլ, հեքսոգների դեհիդրատացմամբ՝ լևուլինաթթու։ Տիդրոլիզային լիգնինը խիտ ծծմբական թթվով մշակելիս առաջացնում է ակտիվ ածուխ՝ կոլակտիվիտ, ալկալիներով մշակելիս՝ լուծվում է, իսկ հետագա թթվեցման դեպքում անջատում է ակտիվացած լիգնին, որը սինթետիկ կաուչուկի ակտիվ լցոն է։ Տիդրոլիզային լիգնինը օգտագործում են նաև որպես վառելանյութ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 396