Բուսական ծածկույթի վերընթաց գոտիականություն

Բուսական ծածկույթի վերընթաց գոտիականություն, Հայաստանում բուսականության հիմնական տիպերի աշխարհագրական տեղաբաշխումը, ըստ վերընթաց գատիականության։ Ունի հետևյալ պատկերը՝ անենացածր դիրք ունեն անապատներն ու կիսաանապատները՝ 400-1400մ, ամենաբարձրը՝ ալպյան գորգերն ու ձնամերձ (խիանոֆիլ) բուսական համակեցությունները (3000-3600մ) միջանկյալ մերձալպյան մարգագետիները, բարձրախոտերը, անտառներն ու քարաժայռային բուսականությունը։ Ջրաճահճային և քարացրոնային բուսականությունը, որպես արտագոտիական համակեցություններ, հանդիպում է բոլոր գոտիներում։ Բուսականության տիպերի վերընթաց բաշխվածությունն ու կառուցվածքն զգալիորեն փոխվում են՝ կապված կլիմայի և լեռնալանջի կողմնադրության հետ։ ՀՀ տարածքում ըստ բարձրության հստակ տարբերակվում են բուսականության անապատային, լեռնաչորասեր, տափաստանային, լեռնատափաստանային, անտառային չորասեր, մարգագետնային, ճահճային, ջրային տիպեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։