Բուսական աշխարհի մոնիտորինգ

Բուսական աշխարհի մոնիտորինգ, վայրի բուսատեսակների, հատկապես չափանմուշային, հազվագյուտ, մնացուկային, Կարմիր գրքում գրանցված ու արժեքավոր տեսակների տարածվածության, քանակի, ներկա վիճակի, ինչպես նաև դրանց աճելավայրերի և էկոհամակարգերի վիճակի ու որակի վերահըսկողության, ամբողջության գնահատման, բացասական երևույթների կանխատեսման և կանխարգելման, ժամանակին հայտնաբերման ու վերացման նպատակով իրականացվող երկարատև դիտարկումների համակարգ։ Բուսական աշխարհի մոնիտորինգը նպաստում է բուսական աշխարհի պահպանության և շարունակական օգտագործման կազմակերպմանը։ Մոնիտորիևգն իրականացնում են ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալությունը, Բուսաբանության ինստիտուտը, Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։