Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բուռնազ (այլ կիրառումներ)

Բուռնազ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում[1]։ Գտնվում էր Խնուս քաղաքից 23 կմ արևելք, Խնուս գետի ձախակողմյան վտակներից մեկի ձախ կողմում, հարթավայրում։

Գյուղ
Բուռնազ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԽնուսի գավառ
Այլ անվանումներԲուռնաս, Բուրնիս, Պուռնաս, Պուրնաս
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Բուռնազ (Աշխարհ)##
Բուռնազ (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բնակչության մի մասը զոհ գնաց թուրքական յաթաղանին։ Ողջ մնացածները տարագրվեցին։

Բնակչություն խմբագրել

1914 թվականին ուներ 45 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն էր։ Հայտնի էին Բուռնազի ցեղական ընտիր ձիերը։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Բուռնազն ուներ Ս. Սարգիս անունով քարաշեն եկեղեցի և Թուխ Մանուկ անունով մատուռ։ Եկեղեցու մոտի գերեզմանատանը կային խաչքարներ։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր վարժարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էրզրումի նահանգ, Խնուսի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 757

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 612