Բուշել
Բուշել (անգլ.՝ bushel), սորուն նյութերի չափման՝ ծավալի միավոր Անգլիայում (36, 37լ) և ԱՄՆ-ում (35,24լ)։ Օգտագործվում է սորուն, հիմնականում գյուղատնտեսական ապրանքի ծավալի չափման համար, բայց ոչ հեղուկների։ Համառոտ գրվում է bsh կամ bu։
Բրիտանական կայսերական չափման համակարգում 1 բուշելը = 4 պեկի = 8 գալոնի = 32 չոր կվարտի = 64 չոր պինտի = 1,032 ամերիկյան բուշելի = 2219,36 խորանարդ դյույմի = 36,36872 լ (դմ³) = 3 դույլի։
Ամերիկյան չափման համակարգում 1 բուշելը = 0,9689 անգլիական բուշելի = 35,2393 լիտրի։ Ըստ այլ տվյալների 1 բուշելը = 35,23907017 լ = 9,309177489 ամերիկյան գալոնի[1]։
Բուշել է կոչվում նաև խնձորների պահման և տեղափոխման համար նախատեսված արկղը։ Միջազգային առևտրում բուշել ընդունված է անվանել 38,691 կգ տարողությամբ արկղը։
Անվանումը ըստ մեկ վարկածի առաջացել է հին ֆրանսերեն "boissiel" կամ "buissiel" բառից, որը նշանակում է «փոքր արկղ», ըստ մեկ այլ վարկածի բառն առաջացել է հին ֆևանսերեն "boise" բառից, որը նշանակում էր «երկու բաթ»՝ ինչը հին միջնադարյան ծավալի չափի միավորն էր և հավասար էր երկու հոգշեթի[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Judson Lewis (1963)։ Weights and Measures Standards of the United States։ Department of Commerce: NBS Special Publication։ էջ 35
- ↑ «bushel, n.1», Oxford English Dictionary, 1st ed., Oxford: Oxford University Press, 1888.
Արտաքին հղումներԽմբագրել
- U.S. Commercial Bushel Sizes for Agricultural Crops at the Wayback Machine (archived July 9, 2018)
- Conversion Tables & Formulas
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բուշել կատեգորիայում։ |
Ընթերցե՛ք «բուշել» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |