Բույսերի հավելյալ օրգաններ
Բույսերի հավելյալ օրգաններ, բույսերի ադվենտիվ օրգաններ, բողբոջներ, արմատ և այլ օրգաններ, որոնք գոյանում են բույսի այն մասերում, որտեղ սովորաբար չեն լինում։ Ընդհանրապես հավելյալ օրգաններ առաջանում են հասուն օրգանների պարենքիմում (պերիցիկլ, արմատի և ցողունի ֆլոեմա, տերևի պարենքիմ)։ Հավելյալ բողբոջները հաճախ գոյանում են ոչ թե տերևածոցերում և ցողունի գագաթում, այլ միջհանգույցների, արմատների կամ տերևների, հավելյալ արմատների ցողունի կամ տերևի վրա։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/89/Bryophyllum_daigremontianum_nahaufnahme2.jpg/220px-Bryophyllum_daigremontianum_nahaufnahme2.jpg)
Որոշ բույսերի, օրինակ՝ կենդանածինի (Bryophyllum) հավելյալ բողբոջներն առաջանում են տերևի ատամիկներում, ապա անջատվում են որպես ինքնուրույն բույսեր։ Բույսերի հավելյալ օրգանները ունեն կարևոր կենսաբանական նշանակություն (օրինակ՝ հավելյալ օրգանի գոյացումը մեծացնում է արմատային համակարգը և գլխավոր արմատի վնասման դեպքում փոխարինում է նրան)։ Բույսերի հավելյալ օրգանները նաև վեգետատիվ բազմացման հնարավորություն է տալիս։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 268)։ ![]() |