Բուլք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջանի գավառակում[1]։ Գտնվում էր Արևմտյան Եփրատի աջ ափին։

Գյուղ
Բուլք
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԴերջանի գավառակ
Այլ անվանումներԲյուլք, Բուլքն, Բույլք, Պյուլք
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Բուլք (Աշխարհ)##
Բուլք (Աշխարհ)

Պատմություն

խմբագրել

Եղել է նշանավոր գյուղ։ Բնակչության զգալի մասը թուրքերի ձեռքով կոտորվեց 1915-1918 թվականների Մեծ եղեռնի ժամանակ։ Գյուղը հիմնահատակ ավերվեց։

Բնակչություն

խմբագրել

1890-ական թվականներին ուներ 100, 1909 թվականին՝ 120, իսկ 1914 թվականին՝ 150-160 տուն` 1500 հայ բնակչով։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։ Գյուղն ուներ բերրի հողեր։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Բուլքն ուներ Ս. Գևորգ եկեղեցի։

Կրթություն

խմբագրել

Եկեղեցուն կից գործում էր վարժարան, որն ուներ 200 աշակերտ։

Գրչություն

խմբագրել

Միջին դարերում Բուլքն եղել է գրչության կենտրոն[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 753

Աղբյուրներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 602