Բուլեվտերիա (հուն․՝ Βουλευτήριο), վարչական կենտրոն անտիկ շրջանի Հին Հունաստանում։ Նախատեսված էր բուլեի նիստերի կամ սրբարանների միացյալ խորհրդի համար։ Բուլեվտերիոնը ուղղանկյունաձև շինություն էր, որտեղ առաստաղի համար նեցուկ էին հանդիսանում սյուները, իսկ նստատեղերի շարքերը բարձրանում էին աստիճաններով։ Հելլենիզմի ժամանակաշրջանի մեծ կառույցներում, երբ քաղաք-պետության կառավարողը դարձել էր խորհուրդը, գլխավոր սրահի առաջ տեղակայված էր սյուների պարագծով շրջապատված բակը՝ այգով և շատրվանով, իսկ մուտքը նշվում էր հանդիսավոր գավթով։

Բուլեվտերիոնի ավերակները Պրիենեում

Խորհրդի անդամները (Ներկայացուցիչները) հավաքվում էին բուլեվտերիոնում՝ հանրային հարցերի շուրջ խորհրդակցելու և որոշում կայացնելու համար[1][2]։

Հունաստանում և հին հունական գաղութներում գոյություն ունի մի քանի բուլեվտերիոն։ Բուլեվտերիոնը պետք չէ շփոթել Պրիտենիոնի հետ, որտեղ գումարվում էր համաժողով գործադիր խորհրդի կողմից և հաճախ այն ծառայում էր որպես բուլեի ընդհանուր սրահ։

Աթենական բուլեն ավելի շատ հայտնի է որպես 500-ի խորհուրդ[3]։ Սոլոնի կողմից մ.թ.ա. 594 թվականին այն ձևավորվեց որպես համաժողով` 400-ի խորհուրդ, որի կազմում ներառվեցին 100-ական ներկայացուցիչ աթենական չորս տեղաբնիկ ցեղերից յուրաքանչյուրից։ Նոր սահմանադրության ընդունմամբ մ.թ.ա. 507 թվականին այն փոխվեց` ձևավորվելով 10 նոր կազմավորված ցեղերից յուրաքանչյուրից 50 մարդու ընտրությամբ (յուրաքանչյուրը մեկ տարի ծառայության ժամկետով)։ Նոր բուլեվտերիոնը կառուցվեց Աթենքի ագորայի արևմտյան կողմում` Կոլոնոս Ագորայիսից ներքև։ Այն գրեթե քառակուսի էր, բաղկացած էր նախամուտքից և գլխավոր խորհրդասենյակից (ընդարձակ, ուղղանկյուն սենյակ` պատերի տակ դասավորված փայտե նստարաններով)։ Տանիքի համար նեցուկ էին հինգ սյուները։ Այժմ այն հայտնի է Մեթրուն (Մոր տուն) անունով։

Նոր բուլեվտերիոնը կառուցվեց հին բուլեվտերիոնի արևմուտքում 5֊րդ դարի վերջին։ Այն ավելի փոքր, բայց ավելի բարդ էր, ամֆիթատրոնի նման համակարգով, կիսաշրջանաձև նստարանների 12 աստիճանաշարքով։

Օլիմպիա

խմբագրել
 
Բուլեվտերիոնի ավերակներ Օլիմպիայում

Հին Օլիմպիայի բուլեվտերիոնը ձևավորված էր վաղ շրջանի հունական տաճարի նման, քառակուսի էր, պայտաձև։ Այն ուներ ամուր դասավորվածություն և տեղակայված էր քաղաքի ագորայի մոտ։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Delphi, Bouleuterion (Building)». Perseus Digital Library (en inglés).
  2. «Delos, Building D (Building)». Perseus Digital Library (en inglés)
  3. Christopoulou, Vasiliki. «Bouleuterion at the Ancient Agora: Description». ODYSSEUS (en inglés). Ministerio de Cultura de Grecia

Արտաքին հղումներ

խմբագրել