Բուժիչ շներ, վարժված շներ` նախատեսված ապահովելու մտերմության և հարմարավետության զգացում հիվանդանոցներում, բուժիչ տներում, ծերանոցներում, դպրոցներում, աղետի գոտիներում գտնվող, ինչպես նաև աուտիզմով տառապող մարդկանց համար։ Բուժիչ շները սովորաբար օգնական կամ ծառայողական շներ չեն, բայց որոշ կազմակերպություններում կարող են լինել դրանցից մեկը կամ երկուսը։

Ոսկե Ռետվիրերները իրենց հանգիստ վարքի, մեղմ բնավորության և անծանոթների հանդեպ տածած ընկերասիրության շնորհիվ համարվում են բուժիչ շներ:

Պատմություն խմբագրել

Բուժիչ շների կանոնավոր օգտագործումը վերագրվում է Էլեյն Սմիթին[1], ով աշխատում էր որպես անհատական բժիշկ։ Սմիթը նկատեց, թե ինչ լավ էին հիվանդները արձագանքում քահանայի և նրա ոսկե ռետրիվերի (անգլ՝ Golden Retriever) այցելություններին։ 1976 թվականին Սմիթը մի ծրագիր սկսեց, որը նախատեսված էր շներին վարժեցնել հաստատություններ այցելելու համար[2]։ Բուժիչ շների պահանջարկը շարունակեց աճել։ Վերջերս հավաքագրվել են բուժիչ շներ՝ օգնելու երեխաներին հաղթահարել խոսքի և զգացմունքային խանգարումները։ Երեխաները բարձրաձայն ընթերցում են իրենց չորքոտանի ընկերների համար՝ այդ կերպով բարելավելով ընթերցանությունը և հաղթահարելով մի շարք խնդիրներ։

Դասակարգում խմբագրել

ԱՄՆ-ում բուժիչ շները ծառայողական շներ չեն և չունեն նույն առավելությունները[3], ինչ նրանք։ Բուժիչ շները վարժված չեն օգնելու յուրահատուկ անհատների և չեն որակավորվում որպես ծառայողական շներ։ Հաստատությունները կարող են հրավիրել, արգելել կամ սահմանափակել բուժիչ շների մուտքը։ Շատ հաստատություններ խիստ պահանջներ ունեն ուղղված բուժիչ շներին․ նրանք գրանցում և գնահատում են նրանց։ ԱՄՆ-ում որոշ կազմակերպություններ պահանջում են, որ շները հատուկ թեստեր անցնեն և հետագայում ավելացնում պահանջները, որոնք հատուկ են այն միջավայրին, որում աշխատելու են։ Ամեն կազմակերպություն ունի իր սեփական գնահատման մեթոդները։ Դրանք հիմնականում երաշխավորում են, որ տվյալ շունը կարող է ճիշտ մոտեցում ցուցաբերել անսպասելի և տարօրինակ ձայներին, աղմուկին, քայլել տարատեսակ անծանոթ մակերևույթների վրայով, չեն վախենում ձեռնափայտերով կամ հաշմանդամության սայլակներով տեղաշարժվող, առհասարակ անսովոր քայլվածք ունեցող մարդկանցից, լավ հարաբերությունների մեջ են թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների հետ և այլն։ Միացյալ թագավորությունում «Ընտանի կենդանիները որպես բուժում» (անգլ՝ Pets As Therapy (PAT)) կազմակերպությունն ապահովում է շների և կատուների այցելությունները այնպիսի հաստատություններ, որոնցում ընտանի կենդանիների առկայությունը և մուտքը հասանելի չէ։

Բուժիչ շները քոլեջներում և համալսարաններում խմբագրել

 
Սան Դիեգոյի բուժիչ փափկամազերը

ԱՄՆ-ում որոշ քոլեջներ և համալսարաններ բուժիչ շներ են բերում իրենց ուսման տարածքներ(անգլ՝ campus)՝ օգնելու ուսանողներին դուրս գալ սթրեսից։ Այս իրադարձությունը հաճախ վերագրվում է որպես «Բուժիչ փափկամազեր»․ այս տերմինը ստեղծվել է Թորի Թրաստի կողմից, ով Սան Դիեգո բուժիչ շների հակասթրես իրադարձության[4] հիմնադիրն է։ Նմանատիպ իրադարձությունները հնարավորություն են տալիս ուսանողներին և անձնակազմին խնամել բուժիչ շներին[5] և միևնույն ժամանակ հանգստանալ։ Աստիճանաբար այս մեթոդը տարածում գտավ ամբողջ աշխարհով մեկ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.tdi-dog.org/About.aspx?Page=Mission+Statement+and+History
  2. «Frequently Asked Questions about Service Animals and the ADA» (PDF). ADA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  3. https://adata.org/publication/service-animals-booklet
  4. «Therapy Fluffies at UCSD». 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.]
  5. «The mind spa». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.