Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բուժակ (այլ կիրառումներ)

Բուժակ, բժշկական և առողջապահական ամսօրյա հանդես։ Լույս է տեսել 1917-1919 թվականներին, Փրովիդենսում և Բոստոնում։ Տնօրեն-խմբագիր՝ Ա. Տեր-Մարկոսյան։ Տպագրել է հոդվածներ մարդու կազմախոսության և բնախոսության մասին, շարադրել առանձին հիվանդությունների ծագումն ու զարգացման ընթացքը։ Բուժակը առաջարկել է ԱՄՆ-ում ստեղծել Հայ բժիշկների միություն, որը մամուլի միջոցով և լսարաններում պետք է պրոպագանդեր բժշկական կարգապահություն, ծանոթացներ առողջապահական գիտելիքների հետ։