Բոցասնկեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Բաժին Բազիդիոմիցետներ
Դաս Ագարիկոմիցետներ
Ենթադաս Agaricomycetidae
Կարգ Ագարամիկայիններ
Ընտանիք Ստրոֆարիայիններ
Ցեղ Բոցասնկեր
Լատիներեն անվանում
Pholiota
(Fr.) P.Kumm. 1871
Հայերեն տարանուններ

Թեփուկասնկեր

Տիպիկ ներկայացուցիչներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում


NCBI 13205

Բոցասնկեր (լատին․՝ Pholiota), թեփուկասնկեր, բազիդիավոր սնկերի ցեղ։

Գլխարկը (տրամագիծը՝ 5-18 սմ) մսոտ է, զանգակակլորաձև, ոսկեգույն կամ ժանգադեղնավուն՝ կարմրավուն թեփուկներով, կպչուն, չորացած վիճակում՝ փայլուն։ Պտղամիսը սպիտակավուն է կամ բաց դեղին։ Թիթեղները լայն են, սկզբում՝ դեղնավուն, հասունանալուց հետո՝ գորշ շագանակագույն։ Ոտիկը օղակով է, դեղնագորշավուն՝ պատված շագանակագույն թեփուկներով։ Ուտելի է։

ՀՀ-ում տարածված է 16 տեսակ, առավել հաճախ հանդիպում է բոցասունկ ոսկեգույնը (Ph. aurivellaԱրագածոտնի, Շիրակի՝, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է ամռանը և աշնանը՝ սաղարթավոր անտառներում, այգիներում՝ կենդանի ու փտած ծառերի վրա (1200-1800 բարձրություններում)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոցասնկեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոցասնկեր» հոդվածին։