Ագարակ Բորկի, մինչհեղափոխական հողամաս, որը գտնվում է Բորկի գյուղի Սրեբունսկի շրջանում։ 1901-1915 թվականներին այն պատկանել է մեծ իշխան Անդրեյ Վլադիմիրովիչին։

Բորկի
Նկարագրություն
Տեսակդղյակ, կալվածք, Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք և ճարտարապետական հուշարձան
Վարչական միավորԲորկի
Երկիր Ռուսաստան
Կառուցված1902
ՃարտարապետAlexandre von Hohen?
Ճարտարապետական ոճՆեոգոթիկա
Ընթացիկ
սեփականատեր
Անդրեյ Վլադիմիրովիչ
Քարտեզ
Քարտեզ
 Zamok Borki Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Ագարակն իր բոլոր շինություններով, ոճավորումով, ճարտարապետական ոճով միակն է Լիպեցկի շրջանում։ Գլխավոր տունը և տնտեսական կառույցները կառուցվել են որմնաքարից և ավազաքարից։ Ամրոցի հարավային ճակատը եղել է մեծ տարածական կոմպոզիցիայի կենտրոն։ Երկհարկանի մասնաշենքը եղել է կլոր աշտարակով, որը նայել է խորը ձորակին։

Պատմություն խմբագրել

Մինչ հեղափոխություն խմբագրել

1901 թվականին ագարակը գնել է մեծ իշխան Անդրեյ Վլադիմիրովիչի զարմիկ Նիկոլայ երկրորդը։ Պալատական համույթը կառուցվել է 1902-1903 թվականներին Պետերբուրգի ճարտարապետ Ալեքսանդր ֆոն Գոգենի նախագծով։ Ամրոցի շինարարությունը ավարտվել է 1912 թվականին։

Ագարակում կա գլխավոր շենք, զբոսայգի, կասկադ։ Հնարավոր է, որ շինարարության գործընթացում որոշ փոփոխություններ են կատարվել և ավելացրել են բնակելի տարածքներ։ 1906 թվականին ունեցվածքը աճուրդի է հանվել և 1915 թվականին գնվել է Շերեմետևի կողմից, որը դարձել է իր կալվածքների կենտրոնը։ Այստեղ զարգացած է եղել դաշտավարությունը։

Սովետական ժամանակ խմբագրել

1918 թվականի նոյեմբերի 1-ին Լիվենսկայա թերթը հայտնել է, որ երեխաների տան բացման արարողությանը ներկա են եղել Ուկրաինայի և Բելառուսի 200-ից ավելի փախստականներ։ Երեխաների Տանը աշխատանքներ կազմակերպվեցին, երբ կազմավորվեցին I և II աստիճանների դպրոցներ[1]։ 1920 թվականին շենքը վերանվանվել է Մանկատուն։ 1925 թվականին I և II աստիճաննեի դպրոցները վերակազմավորվել են գյուղացիական երիտասարդության դպրոցներում։

1941 թվականին շենքը այրվեց։ Հրդեհից հետո հատվեց զբոսայգին։

1954 թվականին ավարտվել են ագարակի տան վերանորոգումները և 1956 թվականին այստեղ կար միջնակարգ դպրոց։

1983 թվականին շենքը դարձել է հուշարձան։

Ժամանակակից տարիներ խմբագրել

1999 թվականին դպրոցը տեղափոխվել է նոր շենք, որից հետո ագարակի համալիր եկավ մեծ ավերվածություն։ 2007 թվականին շենքը գնել է Գրիբանովը։ 2009 թվականին ագարակի համալիրի անձնագիր ստեղծվեց և մշակվեց նախագիծ այն վերանորոգելու համար, որից հետո սկսվել են վերանորոգման աշխատանքները։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Выписка из протокола объединённого собрания родителей и Школьного совета школ I и II ступеней при «Доме Детей» (с. Борки) от 02 февраля 1919 года.//Ливенская уездная газета «Свободный пахарь», 5 марта 1919 г. № 28(242)

Աղբյուրներ խմբագրել

  • А. А. Голубев. Край родной. Липецк, 1999
  • Крутые ступени / Сост. С. Т. Безлепкин. Елец, 1997
  • Липецкая энциклопедия / сост. В. В. Шахов, Б. М. Шальнев. — Липецк: Липецкое издательство; Рязань: Гэлион, 2001. — Т. 3. — 559 с. — ISBN 5-94570-015-0.
  • Усадьба Шереметевых в селе Борки // Путеводитель по Липецкому краю. — Липецк, 2003. — С. 71—72

Արտաքին հղումներ խմբագրել