Բորիս Միխայլովիչ Վիկտորով (ռուս.՝ Борис Михайлович Викторов, իսկական ազգանունը՝ Դրուկեր[2], 16 հունվարի, 1947, Ուֆա, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ14 հոկտեմբերի, 2004, Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն), ռուս բանաստեղծ։

Բորիս Վիկտորով
ռուս.՝ Борис Михайлович Викторов
Ծնվել էհունվարի 16, 1947(1947-01-16)[1]
ԾննդավայրՈւֆա, ՌԽՖՍՀ, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ԽՍՀՄ
Վախճանվել էհոկտեմբերի 14, 2004(2004-10-14) (57 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1947 թվականի հունվարի 16-ին Ուֆայում, կոշկակարի ու դերձակի ընտանիքում։ Մինչ 10 տարեկան հասակն ապրել է Կեմերովոյի մարզի Լենինսկ-Կուզնեցկի քաղաքում, որտեղ հայրն աշխատում էր որպես հանքահոր, ապա Քիշնևում (1957)։ Հաճախել է «Օրբիտա» գրական ստուդիա («Молодёжь Молдавии» թերթին կից), որ ղեկավարում էր բանաստեղծ Ռուդոլֆ Օլշևսկին[3]։ Ծանոթացել է Քիշնևի սկսնակ գրողների հետ ու ընդգրկվել նրանց հետ կապված գրական խմբավորման մեջ (Ալեքսանդր Օժիգանով, Նաում Կապլան, Ալեքսանդր Ֆրադիս, Վիկտոր Պանե, Ալեքսանդր Բրոդսկի և այլք)։ Աշխատել է գործարանում։

Բորիս Վիկտորովի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Паром», լույս է տեսել 1968 թվական։ Ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն կուրսերը (Ալեքսանդր Մեժիրովի դասընթաց)։

1987 թվականից ապրել է Մոսկվայում։ Կյանքի վերջին տարիներին տառապել է երիկամների անբավարարությամբ։

ԽՍՀՄ Գրողների միության անդամ է։ Արժանացել է «Артиада народов России» մրցանակի «Челоконь» ստեղծագործության համար։ 2000 թվականին առաջադրվել է «Антибукер-2000» մրցանակի։

Գրքեր խմբագրել

  • Паром. Кишинёв։ Картя молдовеняскэ, 1968.
  • Свирель. Стихи. Кишинёв։ Картя молдовеняскэ, 1972.
  • Живая изгородь։ стихи. Кишинёв։ Картя молдовеняскэ, 1975.
  • Каркас։ Стихи и поэы. Кишинёв։ Литература артистикэ, 1979.
  • На пути в Долну։ Стихи и поэмы. Кишинёв։ Литература артистикэ, 1982.
  • Магический круг։ Стихи и поэма. Кишинёв։ Литература артистикэ, 1985.
  • Челоконь. Графика Юрия Хоровского. Москва։ Издательская группа Э. Ракитской, 1999.
  • Поэмы. Москва։ Издательское содружество А. Богатых и Э. Ракитской, 2006.
  • Китоврас. Москва։ Издательское содружество А. Богатых и Э. Ракитской, 2006.
  • Прощай, Молдавия։ стихи 12-то поэтов (составители Э. Ракитская и В. Голков). Москва։ Издательское содружество А. Богатых и Э. Ракитской, 2010.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.biografija.ru/biography/viktorov-boris-mikhajlovich.htm
  2. «Александра Юнко «MEMORIA. Подсолнухи Бори Викторова»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 11-ին.
  3. Поэтом Борис стал в Молдавии

Արտաքին հղումներ խմբագրել