Բորիս Սերգեևիչ Կոզլով (ռուս.՝ Борис Сергеевич Козлов, նոյեմբերի 9, 1931(1931-11-09) - դեկտեմբերի 13, 2008(2008-12-13), Դոնի Ռոստով, Ռուսաստան), ռուս բանաստեղծ, երգիծաբան։ ԽՍՀՄ գրողների միության (1982), Ռուսաստանի գրողների միության անդամ (1991)[1]։

Բորիս Կոզլով
Բորիս Կոզլով.jpg
Ծնվել էնոյեմբերի 9, 1931(1931-11-09)
Վախճանվել էդեկտեմբերի 13, 2008(2008-12-13) (77 տարեկան)
Վախճանի վայրԴոնի Ռոստով, Ռուսաստան
ԳերեզմանԴոնի Ռոստովի հյուսիսային գերեզման
Մասնագիտությունգրող և երգիծաբան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Ժանրերպոեզիա
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Ռուսաստանի գրողների միություն

ԿենսագրությունԽմբագրել

Բորիս Կոզլովը ծնվել է 1931 թվականին Կալինինի մարզի Սոնկովսկի շրջանի Նեբարովո գյուղում` երկաթուղային բանվորի ընտանիքում։ Ավարտել է Յարոսլավլի երկաթուղային ուսումնարանը։ Եղել է գնացքի մեքենավարի օգնական։ 1951-1955 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, եղել հեռահար ավիացիայի հրետաձիգ։ Երկար տարիներ աշխատել է «Ռոստսելմաշ» գործարանում։ 1979 թվականին աշխատանքի է անցել Գրողների միության Ռոստովի տարածաշրջանային Գեղարվեստական գրականության քարոզչության բյուրոյում։ Եղել է «Ռոստովը աշխատում է, Ռոստովը ծիծաղում է» երգիծական, հումորային փառատոնի կազմակերպիչ[2][3]։

Մահացել է 2008 թվականի դեկտեմբերի 13-ին Դոնի Ռոստովում։ Թաղված էԴոնի Ռոստովի Հյուսիսային գերեզմանատանը[4]։

Ստեղծագործական ուղիԽմբագրել

Բանաստեղծությունները Կոզլովին գերել են պատանի հասակից։ Առաջին անգամ հրատարակվել է «Աստղ» ամսագրում 1962 թվականին։ «Ռոստսելմաշ» գործարանում աշխատելով` նա ակտիվորեն մասնակցել է գործարանի գրական խմբակին, մասնակցել է Մոսկվայի երիտասարդ երգիծաբանների և հումորիստների 1-ին Համամիութենական սեմինար-հանդիպմանը։ Բորիս Կոզլովի ստեղծագործությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1982 թվականին։

Կոզլովի ստեղծագործությունները հրապարակվել են հետևյալ ամսագրերում` «Դոն», «Աստղ»,« Ակումբն ու սիրողական ինքնագործունեությունը», «Կոկորդիլոս», «Մոսկվա», «Նևա», «Կուբան», «Օգոնյոկ» և թերթերում` «Լիտերատուրնայա գազետա», «Գրական Ռուսաստան», «Խորհրդային Ռուսաստան», «Աշխատանք»։

Կոզլովի մի քանի երգիծական կարճ բանաստեղծություններ տպագրվել են բուլղարական «Септемврийска правда» թերթում։

Կյանքի վերջին տարիներին Կոզլովը հրատարակել է Солянка» (առաջին համարները լույս են տեսել «Окрошка» խորագրով) զավեշտական ամսագիրը։

ՊարգևներԽմբագրել

  • «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի» մեդալ
  • «Երեկոյան Ռոստով» թերթի մրցանակ
  • Կոզլովն արժանացել է մի շարք տարածաշրջանային գրական մրցանակների

ՍտեղծագործություններԽմբագրել

  • По малой дозе в стихах и прозе. - Ростов-н/Д: Ростиздат, 1982.
  • Смеху подобно. - Ростов-н/Д: Ростиздат 1986.
  • Проявляя негативы. - Ростов-н/Д: Ростиздат 1991.
  • Смехопилорама. - Ростов-н/Д: издательский дом БиС, 2008.

ԳրականությունԽմբագրել

  • Писатели Дона: Библиографический указатель. — Изд. 2-е, испр. и доп. — Ростов н/Д: Кн. изд-во, 1986. — 416 с.
  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX—XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. — Ростов н/Д, 2006. — 512 с. ISBN 5-481-00623-5.

Կոզլովի կյանքի և գործունեության մասինԽմբագրել

  • Юдин Л.: О стихах в сб. "Четвертая смена"// Дон, 1979, № 1. - С.183.

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել