Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբալյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Բորիս Գեորգիևիչ Աբալյան (հոկտեմբերի 28, 1947(1947-10-28)[1]), ռուսահայ երգչախմբի դիրիժոր, պրոֆեսոր, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ։

Բորիս Աբալյան
Ծնվել էհոկտեմբերի 28, 1947(1947-10-28)[1] (76 տարեկան)
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդիրիժոր, խմբավար և երաժշտության ուսուցիչ
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Պարգևներ
ՌԴ նախագահի պատվոգիր Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ և Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ

Ավարտել է Գլինկայի անվան երգչախմբի քոլեջը, Լենինգրադի կոնսերվատորիան և ասպիրանտուրան։

1973 թվականից ի վեր դասավանդել է Կոնսերվատորիայում[2] և Ռիմսկի Կորսակովի անվան երաժշտական ուսումնարանում։

1987 թվականին հիմնադրել է «Lege artis» կամերային երգչախումբը[3]։

Վարպետության դասեր է վարել Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում։ «Gracias Choir & Orchestra» երգչախմբի գլխավոր դիրիժորն է (Հարավային Կորեա)։ Բազմաթիվ հեղինակավոր միջազգային երգչախմբերի մրցույթների ժյուրիի անդամ է։

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. «Кафедра хорового дирижирования». Санкт-Петербургская государственная консерватория (академия) имени Н.А. Римского-Корсакова. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
  3. Камерный хор Lege Artis. — Дата обращения: 01.02.2017.
  4. «Указ Президента РФ от 01.08.2005 № 900 «О награждении государственными наградами Российской Федерации»». BestPravo : Информационно-правовой портал. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել